Գագիկ Ծառուկյանի ուղերձը Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Լոնդոն մեկնող մարզիկներին


Գագիկ Ծառուկյանի ուղերձը Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Լոնդոն մեկնող մարզիկներին

  • 24-07-2012 16:04:52   | Մեծ Բրիտանիա  |  Սպորտ

Գագիկ Ծառուկյանի ուղերձը Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Լոնդոն մեկնող մարզիկներին. «Հարգելի օլիմպիականներ, մարզիչներ, մասնագետներ: Մեկնարկում են Լոնդոնի օլիմպիական խաղերը: Բազում մասնակիցների հետ, մրցասպարեզներում նաեւ դուք պետք է ցույց տաք ձեր հմտությունները: Հուսով եմ, որ դուք կդրսեւորեք անկոտրում կամք, հաղթանակի ձգտում եւ աչքի կընկնեք բարձր արդյունքներով, քանզի ինքներդ եք գիտակցում հաջողության կարեւորությունը: Սիրելի մարզիկներ, ձեր մրցելույթներին ուշադրությամբ կհետեւեն Հայաստանում եւ Սփյուռքում: Ուզում եմ հավատալ, որ հուսախաբ չեք անի, բարձր կպահեք Հայաստանի Զինանշանի, Օրհներգի եւ Դրոշի պատիվը: Դուք պետք է առաջնորդվեք օլիմպիական վեհ գաղափարներով, արդարացի խաղի սկզբունքներով, առանձնանաք օրինակելի վարքագծով եւ պահվածքով: Նախորդ տարների ընթացքում բազմիցս խոստացել եք, որ համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսում հավուր պատշաճի եք ներկայանալու եւ ձեր աժանի տեղն եք նվաճելու օլիմպիական պատվանդանի վրա: Կոչ եմ անում՝ արժանապատվորեն կատարեք ձեր առաքելությունը, գործի վերածեք ձեր խոստումները, որպեսզի զուր չանցնի մարզումներում թափած ձեր քրտինքը: Միլիոնավոր հայեր հույսերով ու հավատով սպասում են ձեր հաղթանակներին: Արդարացրեք սպասելիքները: Հաջողություն եւ հաղթանակ եմ մաղթում ձեզ»: Գագիկ Ծառուկյան 7or.am
Նոյյան տապան  -   Սպորտ