ԱՄՆ Սիլիկոնյան հովտում նոյեմբերի 14-15-ը տեղի կունենա ամենամյա ԱրմԹեք համաժողովը


ԱՄՆ Սիլիկոնյան հովտում նոյեմբերի 14-15-ը տեղի կունենա ամենամյա ԱրմԹեք համաժողովը

  • 05-10-2012 18:35:47   | ԱՄՆ  |  Հայտարարություններ
ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի հինգերորդ ամենամյա ԱրմԹեք համաժողովն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 14-15-ին ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտի Սթենֆորդի համալսարանում: Արմթեք´12-ը թվով երրորդ համաժողովն է, որն անցկացվում է Սիլիկոնյան հովտում: Համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը եւ ներդրումների աճը: Այն կարեւորվում է որպես Հայաստանի տեխնոլոգիական եւ տնտեսական ձեռքբերումների առաջխաղացմանն ուղղված ռազմավարության ու նախաձեռնությունների քննարկման, ծրագրման եւ արդյունավետ իրագործման կարեւորագույն հարթակ: Համաժողովը նաեւ բացառիկ հնարավորություն է ներկայացնելու հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտը միջազգային տեխնոլոգիական համայնքին, եւ համաշխարհային մակարդակով բարձրացնելու Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշը: ԱրմԹեք´12-ին կմասնակցենկառավարության, պետականմարմինների, արդյունաբերության, կրթականհաստատություններիղեկավարներ եւ մասնագետներՀայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, ԱՊՀ եւայլերկրներից: Համաժողովի շրջանակում կքննարկվեն Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար միջավայրը, գիտակրթական համակարգը, ոլորտի ֆինանսավորման հարթակները եւ ներդրումային հնարավորությունները, կներկայացվեն ոլորտի ձեռքբերումներն ու հեռանկարները: Հեղինակավոր բանախոսների մասնակցությունը նոր որակ կհաղորդի համաժողովին, ինչպես նաեւ կբարձրացնի հետաքրքրությունը արագ զարգացող հայկական բարձր տեխնոլոգիաների ոլորտի հանդեպ: Արմթեք համաժողովը պետություն-մասնավոր հատված-միջազգային կառույցներ համագործակցությամբ անցկացվող խոշորագույն միջոցառումներից է: Արմթեք համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ www.armtechcongress.comկայքէջում:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ