Կոնֆերանս «Աջակցելով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին» թեմայով<br /> <br />


Կոնֆերանս «Աջակցելով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին» թեմայով

  • 16-03-2011 15:41:41   | Հայաստան  |  Հայտարարություններ
Ապրիլի 14-15-ը «Եվրոպական Համագործակցություն հանուն Ժողովրդավարության» կազմակերպությունը (ԵՀԺ) եւ «Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությունը» (ԵԱՀԿ) հրավիրում են «Աջակցելով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին» կոնֆերանսին։ Կոնֆերանսը կազմակերպվել է ԱՄՆ «Ազգային Նվիրատվություն հանուն Ժողովրդավարության» (National Endowment for Democracy/NED) հիմնադրամի աջակցությամբ: Կարող են դիմել. քաղաքացիական հասարակության կազմակերպություններ՝ Եվրոպական երկրներից եւ Հայաստանից: Կազմակերպություններ, որոնք աշխատում են. մամուլի ազատություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, եվրոպական ինտեգրացիա, սոցիալական գործունեություն, թափանցիկություն, կոռուպցիայի դեմ պայքար, շրջակա միջավայրի պահպանություն եւ այլ նմանատիպ ոլորտներում: Կազմակերպություններ, որոնք հետաքրքրված են առաջադեմ փորձի փոխանակմամբ վերը նշված ոլորտներում: Լրացված մասնակցության հայտը պետք է ուղարկել ոչ ուշ քան սույն թվականի Մարտի 27-ը հետեւյալ Էլ-հասցեին marinemanucharyan@epd.eu: Ընտրության արդյունքները պարզ կդառնան Ապրիլի 1-ին:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play