Սոնա Տռուզյան. «Նախագահի աշխատանքային գործունեության վերաբերյալ մեկնաբանություններ տալու լիազորություն ես չունեմ»


Սոնա Տռուզյան. «Նախագահի աշխատանքային գործունեության վերաբերյալ մեկնաբանություններ տալու լիազորություն ես չունեմ»

  • 30-10-2012 10:49:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Նախագահի աշխատանքային գործունեության վերաբերյալ մեկնաբանություններ տալու լիազորություն ես չունեմ», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը: Պատասխանելով հարցին` արդյոք ընդունո՞ւմ են դատախազության հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած սուր քննադատությունները, Տռուզյանն ասաց, թե նախագահի տված հանձնարարությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի: Հայաստանի նախագահը նախօրեին իրավապահ համակարգի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ խիստ քննադատության է ենթարկել հատկապես դատախազությանը։ Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ գործերի մասին է ակնարկել երկրի ղեկավարը, գլխավոր դատախազի խոսնակն ասաց, որ տեղյակ չէ եւ չի կարող նշել, թե նախագահը իր ելույթում որ գործերն է նկատի ունեցել: Ռուզաննա Ստեփանյան azatutyun.am
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը