Կկայանա ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը


Կկայանա ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը

  • 30-10-2012 13:23:20   | Հայաստան  |  Սպորտ

«ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային Նոյեմբերի 2-ին, ժամը 16.00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը՝ ՀՀ պաշտպանության ու ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների թիմերի միջեւ: Մրցաշարի կիսաեզրափակիչ երկու հանդիպումները տեղի ունեցան հոկտեմբերի 26-ին Աբովյան քաղաքի մարզադաշտում: Հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ ոստիկանության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ ՀՀ դատախազության թիմերը: ՀՀ պաշտպանության նախարարությունը, լրացուցիչ ժամանակի եւ 11-մետրանոցների արդյունքում 9:8 հաշվով հաղթեց ՀՀ ոստիկանությանը եւ վաստակեց եզրափակչի ուղեգիր: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը 2:1 հաշվով հաղթեց ՀՀ դատախազությանը: «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարին, որը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին, մասնակցել են պետական կառավարման 14 գերատեսչությունների ֆուտբոլային թիմեր: Թիմերը բաժանված են եղել 2 ենթախմբերի՝ 7-ական թիմերով: Խաղերը կայացել են Երեւանի «Փյունիկ» ակումբի, Աշտարակի եւ Աբովյան քաղաքների մարզադաշտերում «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը մեկնարկել է 2009 թվականին եւ անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Մրցաշարի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, անմիջական կազմակերպիչը եւ անցկացնողը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Մրցաշարն իրականացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ, որը տրամադրում է մրցավարական կազմը եւ մարզագույքը: «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը աննախադեպ մասսայական միջոցառում է, որի նպատակն է նպաստել պետական կառավարման մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիվացմանը, նրանց շրջանում մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի արմատավորմանը եւ աշխատանքա- բարեկամական կապերի ամրապնդմանը: «ՀՀ վարչապետի գավաթ-2012» մրցաշարի 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված թիմերը կպարգեւատրվեն համապատասխանաբար 600.000, 400.000 եւ 200.000 դրամ պարգեւավճարներով, գավաթներով, մեդալներով ու մարզահագուստներով:
Նոյյան տապան  -   Սպորտ