Հայտարարություն՝ «Իրեր տարբերակող ռոբոտ» և «Ական փնտրող ռոբոտ» մրցույթների գրանցման վերաբերյալ


Հայտարարություն՝ «Իրեր տարբերակող ռոբոտ» և «Ական փնտրող ռոբոտ» մրցույթների գրանցման վերաբերյալ

  • 14-11-2012 00:45:23   | Հայաստան  |  Հայտարարություններ

2013 թվականի համար Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հայտարարում է ԱրմՌոբոտիքսի երկու մրցույթի գրանցում: Մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 15-ը կարող են գրանցվել «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթին մասնակցել ցանկացողները, իսկ մինչեւ դեկտեմբերի 28-ը` «Ական փնտրող ռոբոտ» պատրաստել ցանկացողները: Գրանցման համար անհրաժեշտ է այցելել www.armrobotics.am եւ լրացնել հայտը: Մրցույթների եզրափակիչ փուլերը կկայանան 2013թ. մարտ եւ մայիս ամիսներին: «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթի մասնակիցները պետք է նախագծեն եւ պատրաստեն ռոբոտներ, որոնք կգտնեն, կհավաքեն եւ կդասակարգեն իրարից տարբեր 2 իր` թենիսի գնդակը եւ հյութի մետաղական տարան: «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակիցների նախագծած եւ պատրաստած ռոբոտները պետք է գտնեն հողի տակ պահված ականները, նշեն դրանց տեղակայման վայրը, սարքեն ականների դասավորությամբ էլեկտրոնային քարտեզ եւ ուղարկեն սերվերի վրա: Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման եւ Աջակցման Ծրագիրը (Արմռոբոտիքս) կազմակերպվում է 2008թ.-ից: Առաջին նախագիծը «Գծին հետեւող ռոբոտ» մրցույթն էր, որում հաջողություններ գրանցելուց հետո միությունն այնուհետեւ կազմակերպեց նաեւ «Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» եւ «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթները: Հիշեցնենք, որ ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:

Նոյյան տապան  -   Հայտարարություններ