Բացահայտել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը
19-11-2012 11:45:48 | Հայաստան | Հասարակություն
2012 թվականի նոյեմբերի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ
Բնապահպանական պետական տեսչության կողմից 12.11-16.11.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 670.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում եւ հաշվարկվել շուրջ 3.64մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0 հազ.դր գումարի չափով եւ հաշվարկվել է 54.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 49.5 հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Կոտայքի Տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 50.0 հազ.դր. գումարի չափով:
Կենսաբազմազանության, հողերի թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում 50.0 հազ.դր. գումարի չափով եւ հաշվարկվել է 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի կողմից ?ԴԳՄՔ? ՓԲ ընկերության պոչամբար տանող թափուկատարի վթարի հետեւանքով հողի աղտոտման համար հաշվարկվել է 2.88 մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Սյունիքի Տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված հրացանը հանձնվել է ոստիկանությանը:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր գումարի ընդհանուր վարչական տուգանքի 4 որոշում եւ հաշվարկվել է 600.0հազ.դր ընդհանուր գումարի գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ բնապահապանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.36.մլն.դր. գումար: