Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողություն Հռոմում


Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողություն Հռոմում

  • 11-12-2012 11:07:24   | Իտալիա  |  Մշակույթ

Դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի 24-ամյակի կապակցությամբ  Հռոմի Լեւոնյան վարժարանում տեղի ունեցավ իտալացի ճարտարապետ Մարիո Մասիմո Սիմոնելլիի «Սպիտակի երկար ձմեռը» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել Իտալիայում ՀՀ դեսպանության եւ «Իտալիո հայոց միության» հովանավորությամբ: Գրքի նախաբանը գրվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի կողմից: 

 
Միջոցառման շուրջ 150 հյուրերի թվում էին Իտալիայի կառավարության փրկարարական ծառայության ներկայացուցիչները, ինչպես նաեւ  իտալացի լրագրողներ:  
 
Տեղեկանք: Մարիո Մասիմո Սիմոնելլին 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի առաջին օրերից, շուրջ մեկ տարի ղեկավարում էր Իտալիայի   կառավարության կողմից նշանակված փրկարարական եւ վերականգնողական աշխատանքների առաքելությունը: «Սպիտակի երկար ձմեռը» գիրքը   փաստավավերագրական է,  որտեղ նկարագրված են ավերիչ երկրաշարժից հետո միջազգային հանրության զորակցությունը Հայաստանին, արտակարգ իրավիճակներում ձեւավորված մարդկային փոխհարաբերությունները, երկրաշարժից տուժած հայաստանցիների արժանապատիվ տոկունությունը:
 
 
 
 
Disclaimer - This message may contain information that is not intended for you. If you are not the addressee or if this message was sent to you by mistake, you are requested to inform the sender and delete the message. 
Նոյյան տապան  -   Մշակույթ