Ժառանգությունը կփրկվի թվայնացման աշխատանքների շնորհիվ


Ժառանգությունը կփրկվի թվայնացման աշխատանքների շնորհիվ

  • 12-12-2012 14:00:32   | Իրան  |  Հայտարարություններ

Թաւրիզ, Ազգային Առաջնորդարան – Մամուլը տեղեակ պահւել էր արդէն, թէ Արտպատականի Հայոց Թեմի դարաւոր արխիւատան թւայնացման աշխատանքը սկսւել էր, ընթացիկ տարւայ սկզբից:

Թւայնացման հետ նաեւ կատարւում է ընդհանուր դասաւորում եւ համարակալում, հարիւրաւոր տարիների ընթացքում կուտակւած հրամանագրերի, կալւածա-թղթերի, ստացւած եւ առաքւած նամակների, դիմումնագրերի, մկրտութեան, պսակի եւ թաղման վկայագրերի, ելեւմտական ցուցակների, լուսանկարների եւ այլ նիւթերի, որոնք կազմում են Թեմի մշակութային հարստութիւնը եւ անգին ժառանգութիւնը:
Արխիւատան դասաւորման աշխատանքին իր ամբողջական մասնակցութիւնն է բերում, Թեմական Խորհրդի նախկին անդամներից՝ Օրդ. Էմմա Յարութիւնեանը: Հնացած ու դեղնաւուն թղթերի հակա-առողջապահական փոշին մաքրելու եւ թղթա-ծրարները թւականների հերթականութեամբ վերադասաւորելու դժւարին աշխատան-քը ստանձնած Օրդ. Էմմայի անվճար ու կամաւոր աշխատանքը մեծապէս գնահատւեց Թեմակալ Առաջնորդ՝ Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեանի կողմից:
Յայտնենք, որ թւայնացման աշխատանքը շարունակւելու է յառաջիկայ տարի եւս, փրկելու համար հսկայ մի ժառանգութիւն, որը Ատրպատականի Հայոց Թեմի զաւակների փառքն է կազմում:
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ