Հայտարարվել է մրցույթ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար


Հայտարարվել է մրցույթ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար

  • 11-03-2011 15:44:00   | Հայաստան  |  Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ "Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան" պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար "Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան" պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն` ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ, բ) գիտությունների դոկտորի գիտական աստիճան, պրոֆեսորի գիտական կոչում, գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, դ) ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության եւ գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն եւ այլ իրավական ակտեր), Հավակնորդը պարտավոր է ներկայացնել ուսումնական հաստատության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ): Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը` ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով), բ) երկու լուսանկար 3x4 չափսի, գ) աշխատանքային գրքույկի պատճենը, դ) ինքնակենսագրություն, ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված), է) տեղեկանք մշտական բնակության վայրից, ը) գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանը հավաստող թ) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել), ժ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ: Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2011թ. մարտի 16-ից մինչեւ ապրիլի 16-ը, ժամը` 10-ից 13-ը (բացի շաբաթ եւ կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483: Մրցույթը տեղի կունենա 2011 թվականի ապրիլի 26-ին, ժամը 1100-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն
Նոյյան տապան  -   Հայտարարություններ