<< Լավագույն տոնածառ >> ներդպրոցական ցուցահանդես Ն.Վ. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցում:


<< Լավագույն տոնածառ >> ներդպրոցական ցուցահանդես Ն.Վ. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցում:

  • 24-12-2012 18:36:44   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

<<Լավագույն տոնածառ >> ներդպրոցական ցուցահանդես տեղի ունեցավ   Ն.Վ. Գոգոլի անվան թիվ 35  հիմնական դպրոցում: Մրցույթը տեղի էր ունենում  առաջինից իններորդ դասարանցիների միջև: Յուրաքանչյուր դասարան ներկայացրեց ամբողջ դեկտեմբեր ամսվա  ընթացքում  պատրաստած տոնածառը: Կազմակերպվել էր նաև նախատոնական   մի շքեղ միջոցառում, որի ժամանակ երեխաները շուրջպար բռնեցին իրենց ձեռքերով պատրաստած ու զարդարած տոնածառների շուրջ: Դպրոցի տնօրինությունը լավագույն տոնածառ պատրաստող մասնակից դասարաններին հանձնեց պատվոգրեր` «Լավագույն տոնածառ» , «Լավագույն ձեռքի աշխատանք» և այլ անվանակարգերում: Հատկապես ոգևորված էին տարրական դասարանների երեխաներն ու նրանց ուսուցիչները:  3 –ի երկորդ դասարանի դասվար  Եվգինե  Գևորգյանը կիսվեց իր տպավորություններով: Նա  շեշտեց հատկապես այն փաստը, որ երեխաները շատ ոգևորված էին  ոչ միայն մրցույթի ժամանակ, այլ նաև նախապատրաստական աշխատանքների  ընթացքում: Տոնածառերը շատ յուրահատուկ էին, պատրաստված ոչ միայն  գունավոր թղթերով, կոճակներով, կոնֆետներով, այլ նաև  պատաղաքաղներով, պլաստիկ տարրաներով: Ե. Գևորգյանը նշեց, որ այսպիսի միջոցառումները նպաստում են երեխաների ոչ միայն մրցակցության կուլտուրայի, այլև նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը:

 

Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով