Սփյուռքի երիտասարդության Հայաստան պարբերական այցելություններ
24-02-2011 19:43:18 | Հայաստան | Հայտարարություններ
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ.
ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդության`
Հայաստան պարբերական այցելությունների ,Արի տունե ծրագիրը` նորացված եւ
բարելավված:
Ծրագրի նպատակն է ճանաչելի դարձնել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին
Հայաստան-հայրենիքը, նպաստել սփյուռքահայ երիտասարդության` հայրենիքի
զգացողության ձեւավորմանը, նրանց մեջ սերմանել ազգային արժեքային համակարգ,
ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել սփյուռքահայ
երիտասարդությանն իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ
ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք
բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:
Ծրագիրը մեկնարկում է 2011թ. մայիսին` 6 ամիս տեւողությամբ, որի ընթացքում
ամեն ամիս Սփյուռքի տարբեր հատվածներում նախապես ձեւավորված 13-20
տարեկան երիտասարդների խմբերը 2 շաբաթով կհյուրընկալվեն հայաստանաբնակ
հայ ընտանիքներում:
Հյուրընկալող ընտանիքների ընտրությունը կատարվում է Հայաստանի
Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների
կողմից: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անշահախնդիր եւ
անհատույց: Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերի ձեւավորումն
ու Հայաստան տեղափոխումն իրականացվում է Սփյուռքի համայնքային
կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալ
երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական
հիմնարկների աջակցությամբ: Հայաստան այցելող երիտասարդները իրենց
ճանապարհածախսը պետք է հոգան սեփական կամ այլ հովանավորների
միջոցներով:
,Արի տունե ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության միջոցներով
նախատեսվում է ապահովել երիտասարդների դիմավորումը եւ ճանապարհումը,
իրականացվելու է միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են
Սփյուռքի եւ հայաստանցի երիտասարդ հասակակիցների ակտիվ շփումներ,
հայրենակցական կապերի ստեղծում, ծանոթացում ՀՀ պատմամշակութային
հուշարձաններին, հայոց պատմությանը, շրջայցեր` Հայաստանի տեսարժան վայրեր,
համերգների, թատերական ներկայացումների, ցուցահանդեսների, փառատոների
դիտումներ: Կիրականացվեն նաեւ ուսուցողական ծրագրեր` հայոց լեզու,
գրականություն, հայ ժողովրդի եւ հայ եկեղեցու պատմություն, մասնակցություն
երգի, պարի, գեղարվեստի խմբակներին: Կկազմակերպվեն նաեւ հանդիպումներ
Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների եւ տարբեր ոլորտների
հայտնի անհատների հետ:
Ծրագրի մասնակիցներին Հայաստան մուտքի արտոնագրերը (ծրագրի
մասնակցության ժամանակահատվածում) տրամադրվում են անվճար:
Համոզված ենք, որ ,Արի տունե ծրագիրը մեծապես կնպաստի հայապահպանությանը
եւ հայադարձությանը, երիտասարդների միջեւ հաղորդակցության միասնական
ցանցի ստեղծմանը:
,Արի տունե ծրագրի շրջանակներում կազմակերպական միջոցառումների
իրականացումը կապահովեն ՀՀ սփյուռքի նախարարությանը կից ձեւավորված
միջգերատեսչական համակարգող խորհուրդը եւ աշխատանքային խմբերը:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. ,Արի տունե-2011թ. ծրագրին չեն կարող մասնակցել 2010
թվականին արդեն մասնակցած երիտասարդները:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել
ՀՀ սփյուռքի նախարարություն
Հասցե` ՀՀ ք.Երեւան 0010, Վ. Սարգսյան 26/1,
Հեռ.` (+37410) 58-56-01/112/
Հեռապատճեն` (+37410) 58-91-57
էլ.հասցե:
europedep@yahoo.fr
europedep@gmail.com
europedep@mindiaspora.am