Գեղարվեստի աշխատանքների միջազգային մրցույթ Չեխիայում


Գեղարվեստի աշխատանքների միջազգային մրցույթ Չեխիայում

  • 24-02-2011 15:12:19   | Հայաստան  |  Հայտարարություններ
Չեխական Լիդիցե թանգարանային համալիրի կողմից 39-րդ անգամ անցկացվող գեղարվեստի միջազգային մանկական Լիդիցե 2011 մրցույթի կազմկոմիտեն շարունակում է աշխատանքների ընդունումը։ Մրցույթին կարող են մասնակցել նաեւ Հայաստանի միջնակարգ եւ նկարչական թեքումով դպրոցները, հայորդաց տները, գեղագիտական դաստիարակության կենտրոնները։ Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը 2011 թվականի մարտի 15-ն է։ Այս տարվա մրցույթի խորագիրն է՝ «Ես ապրում եմ այստեղ, սա ես եմ»։ Մանրամասներին ծանոթանալու նպատակով կարող եք այցելել www.mdvv-lidice.cz կայքէջ կամ դիմել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի խմբագրություն՝ hakob@orer.cz էլեկտրոնային հասցեով։
Նոյյան տապան  -   Հայտարարություններ