«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է ...


«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է ...

  • 18-03-2013 12:34:23   | Հայաստան  |  Հայտարարություններ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին` մասնակցելու դպրոցի 2013թ. գարնանային դասընթացին և պեղումների գործաշրջանին, որը կմեկնարկի 2013թ. մայիսի 4-ից: 

 
Տեսական պարապմունքների տևողությունը 3 շաբաթ է` շաբաթական 2 դաս պարբերականությամբ: Այնուհետև 2 շաբաթ տևողությամբ գործնական պեղումները կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում: 
 
Դասընթացը կազմակերպվում է վճարովի հիմունքներով, վարձավճարը նախատեսում է նաև պեղումների համար անհրաժեշտ գործիքների և պարագաների տրամադրում յուրաքանչյուր մասնակցի: 
 
Դասընթացը ներառում է հնագետի մասնագիտության և հնագիտական պեղումների նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ գիտելիքներ և նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգությանը պատճառվող վնասների կրճատմանը: 
 
Դիմումներն ընդունվում են մինչև 2013թ. ապրիլի 20-ը` նշելով դիմողի անուն-ազգանունը, ուսումնական հաստատության անվանումը /դպրոց, կրթական համալիր, վարժարան և այլն/, մշտական բնակության վայրը և հասցեն, հեռախոսի համարը: Դիմումի ձևաչափը տեղադրված է արգելոց-թանգարանի վեբ-կայքում` www.erebuni.am 
Դիմումը կարող եք ներկայացնել անձամբ /ք. Երևան, Էրեբունի փող. 38/ կամ miq.badalyan@gmail.com էլ. փոստով: Մանրամասների համար կարող եք զանգահարել 43 89 53 հեռախոսահամարով /Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժին/ կամ Միքայել Բադալյանին` 093-20-05-51 հեռախոսահամարով: 
 
 
<<Էրեբունի>> արգելոց-թանգարան
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ