ԱՆՎՃԱՐ դասընթացներ գիտության, ՏՏ եւ այլ ոլորտներ լուսաբանել ցանկացող լրագրողների համար


ԱՆՎՃԱՐ դասընթացներ գիտության, ՏՏ եւ այլ ոլորտներ լուսաբանել ցանկացող լրագրողների համար

  • 13-04-2013 02:28:26   | Հայաստան  |  Հայտարարություններ

«Նոյյան Տապան» Մեդիա Հոլդինգը անցկացնում է հատուկ անվճար դասընթացներ գիտության ոլորտը լուսաբանել ցանկացող ապագա լրագրողների համար: Լրագրողական հմտություններից բացի, դասընթացների մասնակիցներին կուսուցանվեն գիտության ոլորտի լուսաբանման հատուկ հմտություններ, կկազմակերպվեն նաեւ դասախոսություններ ՀՀ առաջատար գիտնականների կողմից, կանցկացվի պրակտիկա ՀՀ առաջատար գիտական հաստատություններում: Դիտական ոլորտից բացի, դասընթացներին կընդգրկվեն IT և այլ ոլորտները:
Դասընթացների տեւողությունը 3 ամիս է: Դասընթացներն ավարտողները կստանան համապատասխան վկայականներ, իսկ լավագույն շրջանավարտներին կառաջարկվի աշխատանք գիտության ոլորտի լուսաբանման ասպարեզում: Ընդունելությունը՝ հարցազրույցի եւ թեստային հանձնարարությունների միջոցով: Դասընթացներին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 30-ը: Մանրամասների համար դիմել` Հասցե. ք.Երեւան, Իսահակյան 28 էլ.փոստ` info@nt.am Հեռախոս՝ 060-27-64-62, 093-669-339
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ