Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանատանը տեղի կունենա ֆրանկոֆոն երգի հայազգի հեղինակ-կատարողների մամուլի ասուլիս


Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանատանը տեղի կունենա ֆրանկոֆոն երգի հայազգի հեղինակ-կատարողների մամուլի ասուլիս

  • 18-04-2013 17:11:59   | Հայաստան  |  Հայտարարություններ

 

Ուրբաթ, ապրիլի 19-ին, ժամը 15.30-ին Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանատանը տեղի կունենա ֆրանկոֆոն երգի հայազգի հեղինակ-կատարողներ Եվա Բերբերյանի, Րաֆֆի Բարսամյանի և Ալեքսիս HK-ի (իսկական անունը` Ալեքսիս Ջոշկունյան) մամլո ասուսիլը, ովքեր նույն օրը ժամը 20.30-ին MEZZO ակումբում հանդես կգան համերգով՝  ֆրանկոֆոնիայի միամսյակի կապակցությամբ կազմակերպված «Ֆրանկոֆոն երգի նոր տաղանդները սփյուռքում» փառատոնի շրջանակներում : 
 
Ասուլիսը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցները կարող են հավատարմագրվել՝ զանգահարելով 59 19 97, 59 19 90 հեոախոսահամարներով, մինչև ապրիլի 19-ը, ժամը 13:00, կամ հետադարձ նամակով հաստատել իրենց մասնակցությունը՝ նշելով լրագրողների ինքնությունը: 
 
* * *
 
Եվա Բերբերյանը ֆրանսահայ հեռուստահաղորդավարուհի է, մանեքենուհի, դերասանուհի, ոճաբան, դիջեյ և հեղինակ-կատարող: Նրա երգերում առկա է խոսակցական, հանդուգն և դասական մեղեդիներով շեշտավորված լեզու: Եվան ավարտում է իր առաջին ալբոմի թողարկումը, որը շուտով կհայտնվի վաճառքում և վերնագրված է` « Օգնիր ինքդ քեզ և երկինքը քեզ կօգնի »: 
 
Րաֆֆի Բարսամյանը ֆրանկոֆոն երգի բելգիացի հեղինակ կատարող է: 
Միախառնելով փոփ, ռոք և ֆոլկ երաժշտական ժանրերը` նա մեծ պոռթկումով շոշափում է երբեմն անձնական, երբեմն էլ ավելի համամարդկային թեմաներ : 2008թ Րաֆֆին ստեղծում է իր առաջին ռոք խումբը` « Les bipèdes » (« Երկոտանիները »), որի կազմում մեկ ալբոմ է թողարկում 2010թ: Այնուհետև նա որոշում է հեռանալ խմբից` սոլո գործունեություն ծավալելու համար: 
 
Ալեքսիս HK-ն ֆրանսիական շանսոնի արդեն կայացած հեղինակ-կատարող է և իր ակտիվում ունի 5 ալբոմ և բազմաթիվ շրջագայություններ:
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ