Արգենտինայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


Արգենտինայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

  • 23-04-2013 12:19:09   | Արգենտինա  |  Քաղաքական

 

Արգենտինական «Բոկա Խունիորս» ֆուտբոլային ակումբը ազգային առաջնության հերթական տուրում խաղի մեկնարկից առաջ պաստառ է բարձրացրել` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արգենտինայի առաջնության «Բոկա Խունիոս»-«Բելգրանդո դե Կորդոբա» խաղից առաջ «Բոկա Խունիոս» թիմի երիտասարդների ներկայացրած պաստառի վրա գրված է եղել. «Եկեք բոլորս հիշենք Հայոց ցեղասպանությունը»:
 
Այս ակցիան կազմակերպվել է արգենտինահայ համայնքի կողմից` Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ:   
Նոյյան տապան  -   Քաղաքական