Թույլ մի տվեք գծատեր-օլիգարխներին հարստանալ Ձեր եւ Ձեր ընտանիքի հաշվին. Ակտիվիստներ (4 ՏԵՍԱՆՅՈՒԹ)՜


Թույլ մի տվեք գծատեր-օլիգարխներին հարստանալ Ձեր եւ Ձեր ընտանիքի հաշվին. Ակտիվիստներ (4 ՏԵՍԱՆՅՈՒԹ)՜

  • 22-07-2013 12:50:24   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով



Այսօր հուլիսի 22-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում մի խումբ երիտասարդ ակտիվիստներ քաղաքացիներին կոչ էին անում չվճարել Երեւանի քաղաքապետարանի կողմից հաստատված տրանսպորտի նոր`150 դրամ ուղեվարձը: Ակտիվիստները քաղաքացիներին եւ երթուղայինի  վարորդներին բաժանում էին թռուցիկներ   «Հարգելի քաղաքացի, բոյկոտենք տրանսպորտի գնի թանկացումը: Շարունակում ենք վճարել 100 դրամ: Թույլ մի տվեք գծատեր-օլիգարխներին  հարստանալ Ձեր եւ Ձեր ընտանիքի հաշվին» եւ  «Վճարիր 100դրամ
 Բոյկոտիր թանկացումը  Մասնակցիր Ակցիային» վերնագրով թռուցիկներ:
 
Ակտիվիստները քաղաքացինրին կոչ էին անում նաև միանալ հուլիսի 23-ին ժամը19:00-ին Ազատության հրապարակում կայնալիք բողոքի ակցիային: 
 
Մանրամասները տեսանյութերում.
 
 
//www.youtube.com/embed/NxLLSpTZjsQ
 
//www.youtube.com/embed/hdXo-6ZPuII
//www.youtube.com/embed/vtXas9jHdz4
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով