Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին «Օպել»-ն ընկել է փոսը


Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին «Օպել»-ն ընկել է փոսը

  • 30-11--0001 00:00:00   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 4-ին, ժամը 03.55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Հրշեջ-փրկարարները Լանջառ գյուղում գտնվող հուշարձանի մոտակայքից «Օպել» մակնիշի 35 MV 813 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևկելի հատված:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն