«Կարծիք հայության» ՀԿ-ն սկսում է գրանցել Հայաստանի պաշտոնյաների սուտ խոստումները


«Կարծիք հայության» ՀԿ-ն սկսում է գրանցել Հայաստանի պաշտոնյաների սուտ խոստումները

  • 13-01-2014 13:24:55   | Կուբա  |  Վերլուծություն

Ինչի՞ց սկսել ... 
 
«Կարծիք հայության» հասարակական կազմակերպության համար այս հարցը մեկընդմիշտ լուծված է: Ովքեր մեզ այցելում են մերթ ընդ մերթ, հիշեցնեմ, որ մենք սկսել ենք մեր հրապարակումները «Սուտը և մարդը» հոդվածով 10 տարի առաջ և ցանկացած պահի կարող ենք անդրադառնալ ցանկացած բնագավառին, կուսակցությանը, քաղաքական ու պետական գործչին և ստերի թարմ փունջ կստանանք, իհարկե՝ որպես դեկորացիա օգտագործելու համար, քանի որ մեր երկրում պայմանավորվածություն կա իրական մեղավորների  անուններ չտալ, որպեսզի ոչինչ չուղղվի: Իսկ պայմանավորվածություն խախտելը օրենք խախտել չէ կամ էլ հարկ չվճարել:
 
Մյուս կողմից՝ «սուտ բռնողը» ծիծաղի առարկա կդառնա: Ո՞վ չի ճանաչում մեր կամ թեկուզ հարևան երկրների ստախոսներին: Հարցը միայն չափի ու որակի մեջ է: Եթե մի փոքր ետ նայենք դեպի տեսանելի անցյալը և ընդունենք, որ կուսակցությունների եւ պաշտոնյաների բոլոր խոստումները կատարվել են, ապա չէր գտնվի որեւէ բնագավառ, որտեղ Հայաստանը տարածաշրջանային կենտրոն չլիներ, գործազրկությունը գրեթե վերացած կլիներ, մեր հայրենակիցներն էլ ետ վերադառնային, իսկ աղքատության մասին ամոթ կլիներ անգամ խոսելը:
 
Մի խոսքով, եթե Մարքսն ու մարքսիստներն ասած չլինեին, թե մեկ առանձին վերցրած  երկրում հնարավոր չէ կոմունիզմ կառուցել, ապա մենք՝ հայերս, վաղուց այն կառուցած կլինեինք, թե չէ առայժմ հաջողությամբ միայն քանդում ենք՝ լինի դա կոմունիզմ, հասուն սոցիալիզմ, թե նորօրյա կապիտալիզմ: Մինչդեռ ոչինչ չենք խոստանում կառուցել, որպեսզի «սուտ դուրս չգանք»: Իսկապես, ո՞ւմ համար կառուցենք, եթե բոլորը գնում են՝ ով «Երևանում հաստատ մնալու է», թող նա էլ իր ճաշակով և, իհարկե, փողով կառուցի:
 
Իսկ ես այս տարվա հունվարի 13-ից գրանցելու եմ բոլորի խոստումները և ապրիլի 1-ին հրապարակելու եմ ամենամեծ Սուտը: 
 
«Կարծիք հայության» ՀԿ նախագահ
 
Սամվել Քոչարյան՝ 13.01.2014թ.
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն