Մարտի 13-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի Գալուստ Գյուլբենկյանի անվան համար 190 ավագ դպրոցի աշակերտներին:
Բաց դասը վարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով աշակերտներին պատմեց խորհրդարանի օրենսդրական եւ ներկայացուցչական գործունեության, լիազորությունների, գործառույթների մասին:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այնուհետեւ պարոն Դավթյանը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին կրթական ոլորտի միջպետական պայմանագրերին, արտերկրում սովորելուն, աշխատաշուկայի պահանջարկին, զինապարտությանը, նախամասնագիտական կրթությանը: