Վաշխառության եվս մեկ զո՞հ. հարկադիր կատարողները գործում են քաղաքացու դիմումի հիման վրա(Տեսանյութ)


Վաշխառության եվս մեկ զո՞հ. հարկադիր կատարողները գործում են քաղաքացու դիմումի հիման վրա(Տեսանյութ)

  • 17-03-2014 14:35:02   | Հայաստան  |  Հասարակություն



 Երեւանի Աբովյան 38 հասցեում գտնվող գույքն առանց սեփականատիրոջ իմացության տարհանվում է հարկադիր  կատարողի կողմից՝ ոմն քաղաքացի Արտավազդ Այվազյանի դիմումի  հիման  վրա: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գույքի սեփականատեր Զինա  Գյոզալյանի  փաստաբան, փաստաբանների պալատի  փաստաբան  Գեղամ Սիմոնյանը, Արտավազդ Այվազյանը   նշված տարածքի նկատմամբ մի շարք հանցակիցների  հետ իրավունք  է  ձեռք բերել հանցավոր  ճանապարհով: Փաստաբանի պնդմամբ, տեղի  է  ունեցել  վաշխառության փաստ: Ավելին, ըստ Գ.Սիմոնյանի, ներկայումս   քննչական  ծառայությունում   նույն Արտավազդ  Այվազյանի  նկատմամբ հարուցված  է  քրեական  գործ վաշխառության հոդվածով,  որը փաստաբանի գնահատմամբ,  եւս ուղղակի  կապ  ունի այս  խնդրի  հետ: 

Զինա Գյոզալյանն իր հերթին նշեց, որ  խնդրո առարկա գույքը՝ կտորի  խանութը, 18 տարի   է  սեփականության իրավունքով  պատկանում է  իրեն: Այս խնդրի  հետ  կապված   իր  ընտանիքը 2 տարի  է, ինչ  քաշքշուկների  մեջ է: Այժմ նա հրաժարվում  էր  ստորագրել  հարկադիր  կատարողի  գույքացուցակի տակ:

Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ  այսօր  առավոտվանից  անհայտ  քաղաքացիական  անձինք  դեպքի վայրում  ոստիկանների  ներկայությամբ  վիրավորել և  անպատվել  են  իր պաշտպանյալին: Փաստաբանի  խոսքերով  հարկադիր   կատարողներից  միայն  փոխգնդապետ Իսրայելյանն է ներկայացել, իսկ մյուս  աշխատակիցները  չնայած  իր  պահանջին,  հարկ  չեն  համարել ներկայանալ:

                                                                                  Կառլեն Թադևոսյան 

Նոյյան տապան  -   Հասարակություն