Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն փոքրիկ Իգորի (Տեսանյութ ակցիայի վայրից մաս 2)


Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն փոքրիկ Իգորի (Տեսանյութ ակցիայի վայրից մաս 2)

  • 26-09-2014 16:30:00   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով


Այս պահին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ  Ռոման Զաքիյանն իրեն աջակցող քաղաքացիների և լրատվամիջոցների հետ միասին  անցկացնում է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն փոքրիկ Իգորի, որը զրկվեց կուրությունը վերականգնելու իր վերջին հնարավորությունից՝  բյուրոկրատական քաշքշուկի և ոչ մարդկային մոտեցման  պատճառով:
 
Հիշեցում, Ռոմանի որու՝  Իգորի աչքի չափն աստիճանաբար նվազում է եւ քայքայվում: Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ֆրանսիական կլինիկայում նշանակված է վիրահատության օրը  եւ ստուգումներն իրականացնելու համար երեխան ծնողների հետ պետք է Ֆրանսիայում լիներ սեպտեմբերի 26-ին: Սակայն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը երեխային ուղեկցելու թույլտվություն տալիս է միայն ծնողներից մեկին: Բայց քանի որ երեխան փոքր է և  առանց մոր թույլ չի տալիս կատարել աչքերի հատազոտությունները, ուստի հայրը խնդրել է և կատարել դեսպանատան բոլոր պահանջները, որպեսզի թույլ տան մորը ևս մեկնել երեխայի հետ Փարիզ: Սակայն մինչ օրս Ռոման Զաքիյանը ստանում է մերժումներ և դեսպանատունը չի պատրաստվում ընդառաջել ընտանիքին՝ որն ի դեպ խոստանում է անպայման նշված ժամանակին ետ վերադառնալ Հայաստան:
 
Մանրամասն Նոյյան տապանի տեսանյութում
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play