Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների շարքերում կռվում են Վրաստանի քաղաքացինր.Ինչո՞ւ


Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների շարքերում կռվում են Վրաստանի քաղաքացինր.Ինչո՞ւ

  • 08-10-2014 17:18:03   | Վրաստան  |  Վերլուծություն
 
 
«...Օմար ալ Շաշիանիի տեղափոխվելը «Իսլամական պետություն» մեծ սխալ էր: Թող մեր եղբայրները չլսեն նրան: Մեր Ջիխադը պետք է լինի ոչ թե Սիրաիայում,այլ Կովկասում»
(Ալասխաբ Կաբեկով, գլուխ «Կովկասյան Էմիրաթ», 25 հունիսի, 2014թ.)
 
2003թ.-ի վաղ առավոտյան զինծառայողներով և քաղաքացիներով լի ավտոբուսը շարժվում էր Մոզդոկից (Հուսիսային Օսեթիա) դեպի ռազմական օդանավակայան: Ճանապարհին վարորդը տեսավ ճանապարհին կանգնած մի միայնակ կնոջ: Կանգնեցրեց ավտոբուսը… Կինը նստեց ավտոբուս, լսվեց ուժեղ պայթյուն… Մի քանի վայրկյան անց, երբ ծուխը ցրվեց, մեր աչքերի առջև բացվեց սարսափելի տեսարան` ավտոբուսը լի էր այլանդակված մարմիններով… այդ առավոտ մահացավ 16 մարդ…
 
Այս ահաբեկչությունից երկու ամիս անց Մոզդոկում ևս մեկը կատարվեց: Պայթուցիկ նյութերով լեցուն բեռնատար ավտոմեքենան դուրս եկավ ռազմական հիվանդանոցի տարածք և բախվեց պատին: Մահացավ 50, վիրավորվեց 82 մարդ:
 
Կատարված ահաբեկչություններից հետո ռուսական իրավապահպան մարմիններն անցկացրին հատուկ հետազոտություններ, որոնց արդյունքում Մոզդոկում հայտնաբերվել է զենքի պահուստ: Զենքն այնքան շատ է եղել, որ այն տեղափոխել են բեռնատար մեքենաներով մի քանի օրվա ընթացքում… Հետազոտությունից պարզվել է, որ զենքը պատկանել է Վեդենո գյուղի բնակիչ Մուրադ Մարգոշվիլիին: Հենց նրա խմբավորումներն էլ կարզակերպել են Մոզդոկում կատարված ահաբեկչությունները:
 
Ռուսական դատախազությունը մտցրել է Մուրադ Մարգոշվիլիի անունը փնտրվող ահաբեկիչների ցանկում: 11 տարի անց նույն բանն արեց նաև ԱՄՆ-ն: Այսօր Մուրադ Մարգոշվիլին, ավելի հայտնի Մուսլիմ ալ Շիշիանի անունով, Սիրիայում կառավարության զորքի դեմ կռվող ահաբեկիչներից ամենահայտնի առաջնորդներից մեկն է: Մի քանի օր առաջ ԱՄՆ-ի կողմից փնտրվող ահաբեկիչների ցանկում ևս մեկ անուն է ավելացել` Աբու Օմար ալ Շիշիանի (Սիրիայի տարածքում «Իսլամական Պետության» Պաշտպանության նախարար), վրացական բանակի նախկին սպա` Թարխան Բաթիրաշվիլին:
 
Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ն իրականացրել է մի քանի օդային հարձակումներ «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպությունների բազաների վրա: Ամբողջ աշխարհը նորից լսեց անուններ և սպանված ահաբեկիչների վրացական ազգանուններ, իսկ Պանկիսյան կիրճում, զինյալների հայրենիքում, ողբում են մայրեր, սուգ է հայտարարված… 
 
Սպանված ահաբեկիչներից ամենաերիտասարդը 18 ամյա Բեսո Քուշանաշվիլին է… Միակ որդին ընտանիքում, նա գնացել էր աշխատելու Թուրքիայում: Որոշ ժամանակ աշխատել է գործարանում: Ինչպես է հայտնվել Սիրիայում, նրա ընտանիքը չգիտի… Մինչդեռ ասում են, որ դա առաջին դեպքը չէ, երբ Պանկիսյան կիրճի երիտասարդները գնում են Թուրքիա, իսկ հետո հայտնվում են ահաբեկչական կազմակերպությունների շարքերում… Հետո Պանկիսիում իրենց որդիների և եղբայրների մահվան մասին լուրեր են տարածվում…
 
Այն, որ Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների շարքերում կռվում են Վրաստանի քաղաքացիներ, վաղուց արդեն ոչ ոքի համար նորություն չէ… Հայտնի «եռյակից»` Թարխան Բաթիրաշվիլուց, Մուրադ Մարգոշվիլուց և Ռուսլան Մաճալիկաշվիլուց բացի Սիրիայում են գտնվում հարյուրավոր երիտասարդ տղաներ Վրաստանի Պանկիսյան կիրճից: Նրանց անունները հայտնի չեն, նրանց գիտեն միայն իրենց հարազատները, ընտանիքի անդամները: Մինչդեռ նույնիսկ ընտանիքի անդամները չգիտեն նրանց գերեզմանների տեղը:
 
Ինչո՞ւ են Վրաստանի քաղաքացիները գնում կռվելու հայրենիքից հեռու, ինչո՞ւ են սպանում քրիստոնյաներին Սիրիայում և Իրաքում: Այդ հարցին Վրաստանում դեռևս չեն շտապում պատասխանել ո´չ Պանկիսյան կիրճի Ավագանու Խորհուրդը, ո´չ էլ երկրի իրավապահպան մարմինների ներկայացուցիչները: Պետությունը, ահա արդեն երկու տարի է, ինչ փակում է աչքերը այդ դիլեմայի վրա, որի առջև կանգնել է Պանկիսյան կիրճի բնակչությունը:
 
Եվ, այնուամենայնիվ, ինչպե՞ս են Վրաստանի քաղաքացիները հայտնվում Սիրիայում: Մահվան ճանապարհ Պանկիսյան կիրճից դեպի Սիրիա….
 
Դպրոցն ավարտելուց հետո Պանկիսյան կիրճի երիտասարդության մեծամասնությունը ֆինանսական ծանր դրության պատճառով չի կարողանում ԲՈւՀ ընդունվել, նրանք նաև չեն կարողանում աշխատանք գտնել ո´չ հայրենի կիրճում, ո´չ մայրաքաղաքում: Մեծամասնությունը լավ կյանք է տեսնում արտասահմանում: 18-19 ամյա երիտասարդները գնում են «փող վաստակելու» Սիրիայում և Իրաքում… 
 
Տեղի բնակիչների խոսքերի համաձայն երիտասարդության հավաքագրումը կատարվում է հենց Պանկիսյան կիրճում, երբ հաճախ գալիս են պատվիրակներ Թուրքիայից և այլ արաբական երկրներից: Երիտասարդությունը գնում է Ստամբուլ: Հավաքի տեղը «Ակ-Սարայ» ավտոկայանն է Ստամբուլում, որտեղից երիտասարդ Պանկիսցիներին տանում են ահաբեկիչների ուսումնական բազաներ: Այնտեղ անցկացնում են տեղեկատվություն, մարզում են, հետո տեղափոխում Սիրիա և Իրաք… Ինչքան են նրանց վճարում, ոչ ոք չգիտի, քանի որ հայրենի գյուղ ողջ վերադարձողները շատ քիչ են: Միակ «մրցանակը», որից տեղյակ են նրանց ընտանիքները, դա «շահիդ» կոչումն է…
 
Մինչ Պանկիսյան կիրճում սպանված ահաբեկիչների ընտանիքները ողբում են իրենց սպանված որդիների համար, Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ղեկավարությունների միջև հասունանում է կոնֆլիկտ: Կոնֆլիկտի պատճառ է դարձել պանկիսցիների բռնած դիրքորոշումների տարաձայնությունները: Նրանց մի մասը գտնում է, որ Ջիխադը պետք է անցկացվի ոչ թե հեռավոր Սիրիայում, այլ Կովկասում… Բանն այն է, որ պանկիսցիների մի մասը «Կովկասյան Էմիրաթ» ահաբեկչական կազմակերպության անդամներ են, նրանք հավատարմության երդում են տվել Դոկու Ումարովին, իսկ հիմա մտադիր են Կովասում կռվելու երդում տալ… Ինչպես ասում են Պանկիսիի բնակիչները, Թարխան Բաթիրաշվիլին ամեն ինչ անում է, որպեսզի միացնի «Կովկասյան Էմիրաթը» «Իսլամական պետություն» կազմակերպությանը: Դրան դեմ է Մուրադ Մարգոշվիլին, որը երբեք չի թաքցրել, որ «պատերազմի» ավարտից հետո մտադիր է վերադառնալ հայրենիք` Պանկիսի:
 
Պանկիսիի բնակիչները շարունակում են ողբալ ԱՄՆ-ի օդային հարձակման արդյունքում մահացածների համար: Ասում են, հենց կիրճում ավարտվի սուգը, դեպի մահվան ճանապարհ`  Սիրիա կուղևորվեն ավելի շատ ապագա «շահիդներ»…
 
http://armenian-community.ge/News/784
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play