Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, ապրիլի 23-ի գիշերը Մոսկվայի օդանավակայաններից մեկում վայրեջք են կատարել երկու ռուսաստանյան Ил-62 ինքնաթիռներ՝ Ռուսաստանից և այլ երկրներից այն քաղաքացիներով, ովքեր ստիպված էին լքել Եմենը:
Սա ութերորդ և իներորդ չվերթներն են, որոնք իրականացվել են պատերազմի մեջ ներքաշված այդ արաբական երկրից մարդկանց տարհանելու նպատակով:
Առաջին ինքնաթիռով ժամանել է 140 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Եմենի և ԱՄՆ քաղաքացիներ: Երկրորդում՝ մոտ 160 մարդ՝ Կուբայի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի քաղաքացիներով: