Հայկական հավաքականը պատրաստ է մասնակցել Բաքվում կայանալիք Քիմիայի օլիմպիադային


Հայկական հավաքականը պատրաստ է մասնակցել Բաքվում կայանալիք Քիմիայի օլիմպիադային

  • 07-05-2015 13:21:42   | Ադրբեջան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 Հայաստանի Հանրապետության աշակերտները վերջին շրջանում մեծ հաջողությամբ մասնակցում են միջազգային առարկայական օլիմպիադաներին և արձանագրում շոշափելի արդյունքներ: Այս տարի ևս նախատեսվում է հայ աշակերտների մասնակցությունը բոլոր օլիմպիադաներին, այդ թվում նաև Բաքվում կազմակերպվող «Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադային:Մասնակցության հրավեր ստացվել է Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Նարգիզ Փաշաևայից:

Հաշվի առնելով օլիմպիադաներին մասնակցելու կարևորությունը հայ աշակերտների համար՝ որոշում է կայացվել, որ ՀՀ ազգային օլիմպիական թիմը կմասնակցի հուլիսի 20-29-ը Բաքվում կայանլիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային:

Այժմ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում հայկական հավաքականի նախապատրաստման և հավուր պատշաճի ներկայանալու ուղղությամբ: Հայկական օլիմպիական հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտոթյան նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀ մասնակցության հարցը վերջնականապես կորոշվի Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական պատվիրակությանն անվտանգության համապատասխան երաշխիքների տրամադրումից հետո:

 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ