19150 էլեկտրոնային նամակ աշխարհի 6 երկրներին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ


19150 էլեկտրոնային նամակ աշխարհի 6 երկրներին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

  • 08-05-2015 16:26:28   | Հայաստան  |  Հայտարարություններ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ “Civil Voice” հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ 19150 էլեկտրոնային նամակներ է ուղարկել աշխարհի 6 երկրներ: Անգլերեն, գերմաներեն, իտալերեն և իսպաներեն թարգմանված նամակները ուղարկվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի քաղաքական, հասարակական, գիտության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներին:
 
 
Civil Voice ՀԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացնում է  նամակի բովանդակությունը:
 
Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելից
 
Անցյալ տարի ամբողջ աշխարհը անհանգստությամբ հետևում էր Մալազիական ավիաուղիների երկու ինքնաթիռների ուղևորների ճակատագրին և ապա սգում 537 հոգու մահը: Մի շարք երկրներում հայտարարվեց եռօրյա սուգ: Օդանավի վթարը առավել մեծ հարված է, երբ բոլորը ուղևորները նույն երկրի քաղաքացիներ են: Պատկերացրեք Ձեր երկրի վիճակը, երբ ութ տարի շարունակ ամեն օր մահացու վթարի ենթարկվի Ձեր երկրի 4 օդանավ՝ լի ուղևորներով: Ութ տարի շարունակ: Ընդհանուր առմամվ մոտ մեկ ու կես միլիոն զոհ: 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում տարավ հենց մեկ ու կես միլին անմեղ զոհերի կյանք: Դա ոչ թե ավիավթար էր, ոչ թե պատերազմում տուժած բնակչություն ու սպանված զինվորներ, այլ պլանավորված կերպով գնդակահարված, սրի առնված, եկեղեցիներում այրված, ջրախեղդ արված խաղաղ բնակչություն՝քրիստոնյա հայեր: Հայեր, որոնք պետության կողմից սպանվել էին, քանի որ հայ են: Այնպես ինչպես երկու տասնամյակ անց Հոլոքոստի ժամանակ թիրախավորվեցին հրեաները, որոնց դահիճներին ոգևորում էր հենց Հայոց ցեղասպանության անպատժելիությունը: Ցեղասպանությունը հանցագործություն է ոչ թե զոհ ազգի հանդեպ, այլ ողջ մարդկության դեմ: Ցեղասպանության հանցագործության կանխարգելման առաջնային միջոցն արդյունավետ պատասխանատվության համակարգի առկայությունն է։ Ապագայում ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է ճանաչել և խստագույնս դատապարտել նախկինում կատարված ցեղասպան հանցագործությունները և մարդկության դեմ կարատված ոճրագործությունները։ Կոչ ենք անում Ձեզ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որն իր գագաթնակետին է հասել 1915 թվականին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ