Ցուցարարների առօրյան Բաղրամյան պողոտայում (ֆոտոշարք)


Ցուցարարների առօրյան Բաղրամյան պողոտայում (ֆոտոշարք)

  • 25-06-2015 16:16:42   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

Չնայած  մայրաքաղաքի շոգին` (այսօր օդի ջերմաստիճանը 38 աստիճան է) էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում:
 
Ցուցարարներից ամենաակտիվները ֆուտբոլ են խաղում, նրանցից ոմանք անգամ մոտեցան փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին և առաջարկեցին ոստիկաներից թիմ կազմել ու խաղալ իրենց հետ: Վ. Օսիպյանը չմերժեց առաջարկը, սակայն նշեց, որ դա հնարավոր կլինի, երբ ավարտվի ծառայողական աշխատանքը: 
Այսօր ակտիվիստներին սննդով, սառը թեյով, ջրով և հյութերով ապահովեցին ոսկու շուկայի աշխատակիցները և մի խումբ ամերիկահայեր, ովքեր չցանկացան ներկայանալ:
 
 
Լուսանկարներն այստեղ 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
 
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play