Անհայտ ակտիվիստ ցուցարարները խոչընդոտել են լրագրողի աշխատանքը անվայելուչ եւ վիրավորական արտահայտություններով (Ֆոտոշարք)


Անհայտ ակտիվիստ ցուցարարները խոչընդոտել են լրագրողի աշխատանքը անվայելուչ եւ վիրավորական արտահայտություններով (Ֆոտոշարք)

  • 29-06-2015 13:00:45   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

Հունիսի 29-ին ժամը 12:30- ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների թիվը բավականին նվազել է, որը հավաքված մի քանի քաղաքացի-ակտիվիստների կարծիքով, պայմանավորված  է նրամով, որ այսօր երկուշաբթի է եւ սկսվել է աշխատանքային շաբաթը, բայց դա չի նշանակում, որ երեկոյան քաղաքացիները կրկին  չեն հավաքվի Բաղրամյան  պողոտայում: 
«Նոյյան Տապան»-ի  թղթակիցը  Բաղրամյան պողոտայում իր աշխատանքը կատարելու ընթացքում պատրաստվում էր լուսանկարել  նստացույցի մասնակիցներից մի քանիսին,  որոնց ի դեպ, նա այս 8 օրերի ընթացքում առաջին անգամն էր տեսնում: Վերջիններս շատ գռեհիկ արտահայտություններ իրենց  թույլ տվեցին լրագրողի նկատմամբ, շրջվեցին թիկունքով՝ թույլ չտալով իրենց լուսանկարել:
 
Նշենք, որ թեեւ Բաղրամյան պողոտայում  նստացույցի մասնակիցների թիվը բավականին նվազել է, բակայն այնտեղ դեռ կան ոստիկանական մի քանի մեքենաներ եւ քիչ թվով ոստիկանության աշխատակիցներ:  Գրողների միության շենքի մոտ կարելի է հանդիպել «Կուզենք կմարենք, կուզենք՝ կվառենք», «Ինչքան ջրեք՝ կաճենք», «Պահանջը չի կատարվել», «Սթափվեք» եւ նմանատիպ բովանդակությամբ այլ պաստառներ:
 
 
Մերի Հունանյան «Նոյյան Տապան»
 Նստացույցի լուսանկարներն այստեղ
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play