Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում.Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու դի


Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում.Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու դի

  • 19-10-2015 19:31:20   | Գեղարքունինքի մարզ  |  Ականատեսի աչքերով

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն, որ Հայրիվանք գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճում, տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրասուզակի օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ջրահեղձ եղած տղամարդու դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, որպես անհայտ կորած որոնվում էր հոկտեմբերի 17-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play