Խոշոր ավտովթար Երևանում.Տուժածին տեղափոխել են հիվանդանոց


Խոշոր ավտովթար Երևանում.Տուժածին տեղափոխել են հիվանդանոց

  • 20-10-2015 15:22:11   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 11:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ թիվ 47 շենքի դիմաց, բախվել են Վազ 2121 մակնիշի 34 ԼМ 317 համարանիշի և 57-ամյա Էդուարդ Ասոյանի վարած Hyundai մակնիշի 2898 Տ համարանիշի թիվ 58 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ականատեսների պատմածի՝ Нива-ն բախումից հետո վրաերթի է ենթարկել հետիոտնին ու կողաշրջվել: Վիրավոր հետիոտնը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Нива-ի վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play