Ավտովթար Կոտայքի մարզում. Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել


Ավտովթար Կոտայքի մարզում. Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

  • 03-12-2015 12:34:25   | Կոտայքի մարզ  |  Ականատեսի աչքերով

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 09:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի բնակիչ, 51-ամյա Ժորիկ Մելքոնյանը իր վարած Գազ 5312 մակնիշի 08 ՏՕ 905 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: ՃՈ աշխատակիցները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով դարձի բերեցին ավտոմեքենան և այն հետաքննիչի հանձնարարականով ի պահ հանձնվեց վարորդին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play