Սահմանափակվելու է աջ ղեկ ունեցող մեքենաների ներմուծումը Վրաստան


 

Սահմանափակվելու է աջ ղեկ ունեցող մեքենաների ներմուծումը Վրաստան

  • 04-12-2015 15:06:24   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանի վարչապետը դեկտեմբերի 3-ին աջակցել է Վրաստանի ՆԳՆ նախարարության նախաձեռնությունը սահմանափակելու աջ ղեկ ունեցող մեքենաների ներմուծումը երկիր:
 
«Վրաստանում ծայրահեղ բարդ իրավիճակ է ստեղծվել օդի մաքրության հետ կապված: Հիմնական խնդիրն են հին մեքենաները: Նաև գոյություն ունեն երկրում վաճառվող վառելիքի որակի հետ կապված խնդիրներ: Համապատասխանաբար, ես լիովին աջակցում եմ Ներքին Գործերի նախարարության նախաձեռնությունը ավտոմեքենաների ներմուծումը աստիճանաբար թարմացնելու անհրաժեշտության մասին: Նաև պետությունը կսկսի ծավալել ավելի խիստ վերահսկում այն կազմակերպություննեի հանդեպ, որոնք վառելիք են մատակարարում մեր երկրին», -դեկտեմբերի 3-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը:
«Այսօր նորություն է տարածվել այն մասին, իբրև թե նախարարությունը պատրաստվում է սահմանափակումներ մտցնել աջ ղեկ ունեցող մեքենաների վարորդների համար: Դա այդպես չէ: Նրանք, ովքեր արդեն աջ ղեկ ունեցող մեքենաների վարորդ են, կարող են հանգիստ լինել: Ոչ ոք չի ստիպի նրանց փոխել իրենց մեքենաները: Փոփոխությունները կվերաբերեն միայն մեքենաների ներմուծմանը: Աշարհում կա երկու երկիր, որտեղ պաշտոնապես թուլատրված է ներմուծել աջ ղեկ ունեցող մեքենաներ: Դա Աֆղանստանն է և Բիրման: Եթե մենք չենք ցանկանում, որպեսզի մեր երկրիը նմանվի Աֆղանստանին, մենք պետք է սահմանափակումներ մտցնենք աջ ղեկանի մեքենաների անվերահսկելի ներմուծման համար: Առավելագույն տոկոսը, որը կարող են կազմել աջ ղեկանի մեքենաները, կազմում է 10%», -հայտարարել է Վրաստանի Ներքին Գործերի նախարարը:
Վրաստանի Կառավարության որոշման համաձայն` հունվարի 1-ից կխստացվի երկրում վաճառվող բենզինի և դիզելի որակի վերահսկողությունը: «Ընկերությունները, որոնք կիրացնեն եվրոպական չափանիշներին չհամապատասանող վառելիք, կտուգանվեն 10 000 լարիով»:
Դեկտեմբերի 3-ին հանդիպում է կայացել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի և խորհրդարանական և ոչ որհրդարանական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև: Հանդիպման հիմնական թեման էր` Ընտրական Կոդեքսի և Ընտրական Համակարգի բարեփոխումների քննարկումը: Ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունների համաձայն` «անթուլատրելի է, որպեսզի երկրում ընտրական համակարգում անցկացվող բարեփոխումները, 2016թ.-ից հետաձգվեն մինչ 2020թ., ինչպես որ դա առաջարկում է իշխող կոալիցիան»: Ընդդիմադիր կուսակցություններն արդեն հավաքել են 240 000 ստորագրություն մինչ 2016թ. բարեփոխումներ անցկացնելու պահանջի տակ:
Դեկտեմբերի 3-ին Թբիլիսիում թալանել են շիական մզկիթը: Վրաստանի ՆԳՆ հայտարարության համաձայն` «մզկիթի թալանումը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ի գիշերը: Կողոպտիչները կոտրել են մզկիթի պատուհանը, ներխուժել են շենք և գողացել համակարգիչը»:
«Իվանիշվիլին մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ ինքը շատ ակտիվ է լինելու 2016թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Կոալիցիան, որը ստեղծել է Իվանիշվիլին, 2016թ. ընտրություններին կղեկավարի հենց ինքը` Իվանիշվիլին: Իվանիշվիլին նորից կզբաղեցնի իր իսկ ստեղծած կոալիցիայի ղեկավարի պաշտոնը», -դեկտեմբերի 3-ին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Զվիադ Ձիձիգուրին:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը