Ջավախահայությունը չի ընդունելու Կարս – Ախալքալակ ծրագիրը. Վահագն Չախալյան

22-01-2016 15:35:29   | Վրաստան  |  Վերլուծություն
  Անրադառնալ ադրբեջանական հաքքին.ազ կայքի Հունվարի 16-ի “Անջատողական Չախալյանի ազատ արձակումը ՝ իշխանությունների մեծ սխալն էր” վերտառությամբ ՝ոմն Կարինա Գրիգորյանի հետ արված հարցազրույցին բնավ չէի ցանկանա, եթե չունենայի մտահոգություն, որ թուրքա-ազերիական մամուլը և նրանւմ գոյատևող հայանուն և վրացաանուն տականքը իմ լռությունից չէր ոգևորվի և ավելի չէր լկտիանա…
 


   Կարդալով նյութը այնպիսի տպավորություն ես ստանում ,որ Ալիև
ը  իր գրպանի լրագրողների հետ ուս-ուսի տված ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդիրները հորով –մորով անելուց հետո օգնության ձեռք է մեկնել Վրաստանին ջանալով նրան փրկել ջավախահայությունից ընդհանրապես և Չախալյանից մասնավորապես:
    Անգրագիտության ամենաներքևի  և ապատեղեկատվություն տարածելու ամենավերևի աստիճանին գտնվող ալիևյան թափթփուկները , չեն էլ կարողացել տարբերել , որ խոսքը՝ հայցը քննության չնդունելու մասին է, իսկ հայցով ՄԻԵԴ  Չախալյանը դեռևս բանտից է դիմել, սրանից ավելի քան հինգ տարի առաջ՝ 2010 թվականի Սեպտեմբերին , իսկ թե ինչու է Եվրոդատարանը հարկ համարել հենց հիմա նայել և քննության չնդունել , դա իրենք եվրոպացիները լավ կիմանան և ամենևին էլ ալիևյան թափթփուկների խելքի բանը չէ:
  Իմ ընդհատակ անցնելու մասին տեղեկությանը , թերևս կարելի էր ծիծաղով վերաբերվել, եթե այն իր մեջ չպարունակեր հեռուն տանող և սադրանքներ հրահրող բաղադրիչներ: Իմ գործունեությունը եղել է և միշտ էլ լինելու է թափանցիկ ու Վրաստանի Սահամանադրության շրջանակներում, նրա օրենսդրության  տառին և ոգուն համահունչ, իսկ այն վարկաբեկել ցանկացողները  մի միայն կատարել են թուրք-ազերիական հատուկ ծառայությունների պատվերը և ոչինչ ավելին:
   Վրաստանում այսօր քչերը կգտնվեն, ովքեր
դեռևս հավատում են ալիևասահակաշվիլիական պրոպագանդայի արգասիք՝ Ջավախքի անջատողականության հեքիաթին, որի այդ ծավալի տիրաժավորումը մի-միայն նպատակ էր հետապնդում շեղելու վրաստանի  հանրային ուշադրությունը նրա անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը իրական սպառնալիք հանդիսացող վտանգից՝ այն է , Վրաստանի որպես քրիստոնեական երկրի վերացումով և նրա տեղում թրքա-ազերիական միավորի ձևավորմամբ, այսինքն պանթուրանական ծրագրի ամենագլխավոր կետի ի կատար ածմամբ:
   Այսօր արդեն ոչ մեկի համար էլ թերևս գաղտնիք չէ, որ վրաստանի անվտանգության իրական սպառնալիքը  ոչ թե ջավախահայությունն է, իր ՝ տարածաշրջանում Հայերենին և Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի , ինչպես նաև Հայկական դպրոցներում՝ Գրականության և Պատմության դասաժամերի վերականգման պահանջներով, այլև “որևիցե պահանջ չներկայացնող” , թուրք-ազերիական ներդրումային ծրագրեր անվամբ քողարկված, նույն թուրք-ազերիական ֆինանսական միջոցներով և նախկին տխրահռչակ նախագահ , այժմ Օդեսայի նահանգապետ Մ. Սահակաշվիլու բարձր հովանավորությամբ և աջակցությամբ իրականացված պանթուրանական ծրագիրը:
   Որի բաղադրիչները կազմում են , ինչպես մի շարք այսպես կոչված “տարածաշրջանային ծրագրեր”-ը ՝ այդ թվում Կարս-Ախալքալակի, Բաքու-Ջեհյանի, Շահ-Դենիս – Էրզրումի, Թափարվան և Քուռ գետերի վրա ՀԷԿ երի շինարարությունները, այնպես էլ “ներվրացական” խնդիրների լուծումը՝ ինչպիսիք են թուրք-մեսխեթցիների “հայրենադարձության խնդիրը” , 150 ից ավելի մզկիթների կառուցումը, Հեյդար Ալիևի անվան երիտասարդական կենտրոնների ստեղծումը, թրքա-ազերիական ժողովրդագրական աճի արհեստական խթանումը, դրա հետ զուգահեռաբար սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ ստեղծելու միջոցով վրաստանում բնակվող  քրիստոնեա ժողովուրդների ժողովրդագրական աճի արհեստական  դանդաղեցումը և ծնելիության նվազեցումը, ինչպես դա տեղի է ունեցել հայերի և վրացիների պարագայում, կամ էլ համատարած արտագաղթի միջոցով ժողովրդագրական աճի բացարձակ դադարեցում, որը տեղի ունեցավ հույների հետ: Եվ ամենևին էլ պատահականություն չէ, որ վերջին 25 տարիների ընթացքում վրաստանի քրիստոնեա բնակչության թվաքանակը նվազել է ավելի քան 30 տոկոսով, իսկ թրքա-ազերիների թիվը կրկնապատկվել է…
   Անշուշտ հայ-վրացական կոնֆլիկտը թուրք-ազերիական դարավոր երազանքն է,որը երազանք էլ մնալու է, դա բացարձակապես ջավախահայության քաղաքացիական բարձր գիտակցության, պատասխանատվության  և համբերության շնորհիվ է, որը միայն դրվատանքի է արժանի: Իր առջև ծառացած խնդիրները ջավախահայությունը միշտ էլ ձգտել է լուծել քաղաքակիրթ ճանապարհներով և երկխոսության միջոցով:
    Ջավախահայությունը չի ընդունել, չի ընդունում և երբևիցե չի ընդունելու այսպես կոչված Կարս –Ախալքալակ ծրագրի գոյությունը, այն իրականացվել է բացառապես անօրինական մեթոդներով ջավախահայերից խլված հողակտորների վրա: Նրա այսօրվա լռությունը դա ամենևին էլ ի նշան համաձայնության չէ , ինչպես փորձում են ներկայացնել Սահակաշվիլի-Ալիև-Էրդողան  եռյակը, այն մի ամբողջ պետական մեքենայի կողմից տարիներ շարունակ վարած ՝ ահաբեկումների, ձերբակալությունների, հետապնդումների և հալածանքների քաղաքականության հետևանք է, տասնյակ միլիոնավոր դոլարների ու մարդկային անմեղ զոհերի գնով ձեռք բերված լռություն: Եվ միանշանակ , երբ այդ բռնությունների հետևանքները վերանան, իսկ դրանք մի օր հաստատ վերանալու են, ապա ջավախահայության ձայնը վստահ լսվելու է և ոչ միայն Ախալքալակից-Կարս, այլև Բաքվից մինչև Անկարա
 
Վահագն Չախալյան
22.01.2016թ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1574 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար