Հրատարակվել են Մատթեոս վարդապետ Ջուղայեցու քարոզները

03-03-2016 12:22:02   | Արմավիրի մարզ  |  Նոր գրքեր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, լույս է ընծայել 14-րդ դարի մեծանուն մատենագիր Մատթեոս վարդապետ Ջուղայեցու քարոզները` աշխատասիրությամբ Արժանապատիվ Տ. Խադ քահանա Ղազարյանի:
 


Գրքում ներկայացված է վեց ձեռագրերի հիման վրա կազմված քսանինը քարոզների համեմատական-գիտական բնագիրը: Ներկա աշխատությունը կազմված է ներածությունից,
որը համառոտ ակնարկն է Մատթեոս վարդապետ Ջուղայեցու կյանքի, գործունեության և մատենագրական վաստակի մասին: «Ուսումնասիրություն» բաժնում ներկայացված են Մատթեոս վարդապետի քարոզները, քարոզների նախկին ու նոր ցանկերը, իսկ «Բնագրեր» բաժնում` օգտագործված ձեռագրերի նկարագրությունը:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
Նոյյան տապան   -   Նոր գրքեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 9025 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար