Հիլարի Քլինթոնն ընտրվելու դեպքում խոստացել է գաղտնազերծել ՉԹՕ-ների մասին նյութեր


Հիլարի Քլինթոնն ընտրվելու դեպքում խոստացել է գաղտնազերծել ՉԹՕ-ների մասին նյութեր

  • 04-03-2016 15:25:48   | ԱՄՆ  |  Առեղծվածներ

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պատրաստ է բացահայտել չբացահայտված թռչող օբյեկտներին (ՉԹՕ) վերաբերող մի շարք նյութեր: Գաղտնիքը նա խոստացել է բացահայտել, եթե հաղթի նախագահական ընտրություններում: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է նրա նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստան: 
 
«Ես այդ մասին խոսել եմ Հիլարիի հետ. Կարծում եմ ինձ հաջողվել է նրան համոզել, որ անհրաժեշտ է գաղտնազերծել որոշ փաստաթղթեր, քանի որ մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը»,- ասել նա:
Ջ. Պոդեստան հանդիսանում է ՉԹՕ-ների հետ կապված տեղեկատվության գաղտնազերծման հայտնի կողմնակից: Նա 1990-ական թվականներին նույն կոչով էր հանդես եկել: Բարաք Օբամայի ղեկավարման ընթացքում նա մեկ տարի աշխատել է որպես ավագ խորհրդատու, իսկ պաշտոնից հեռանալուց հետո հայտարարել էր, որ ամենաշատը զղջում է այն բանի համար, որ չի կարողացել հասնել ՉԹՕ-ների մասին տեղեկատվության հրապարակման:  
 
Նոյյան տապան  -   Առեղծվածներ