Արայիկ Հարությունյանը ողջունել է Հադրութի շրջանում բնակավայրի վերականգնման՝ Աթայանցի ծրագիրը


Արայիկ Հարությունյանը ողջունել է Հադրութի շրջանում բնակավայրի վերականգնման՝ Աթայանցի ծրագիրը

  • 28-04-2016 17:26:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Բարեգործություն

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 28-ին ընդունել է ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքի բնակիչ, արմատներով արցախցի բարերար Մաքսիմ Աթայանցին, ով այս օրերին Արցախում է Հադրութի շրջանի Առաքել համայնքին կից բնակավայրի վերականգնման և վերաբնակեցման ծրագրի ընթացքը քննարկելու նպատակով:
 
Վարչապետը ողջունել է բարերարի հայրենանվեր ծրագրի շարունակականությունը՝ հատկապես Արցախի համար ստեղծված այս ծանր օրերին: Ա. Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Մ. Աթայանցի ծրագիրը նոր շունչ կտա համայնքին՝ դրականորեն ազդելով նրա զարգացման վրա:
 
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինԲարերարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում մինչ այժմ երկու բնակարան է կառուցվել, և մի քանի բնակարանի կառուցում ևս նախատեսված է, որոնք տրամադրվելու են բազմազավակ ընտանիքներին: Նրա խոսքով՝ բացի տների կառուցումից, վերականգնվելու են բնակավայրի ենթակառուցվածքները, ինչպես նաև հիմնվելու է արտադրամաս, ինչը կապահովի բնակչության զբաղվածությունը:
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն