Փոքրիկ Արմինեն քաղցկեղով է տառապում, քիմիաթերապիայի համար նրան գումար է անհրաժեշտ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/


Փոքրիկ Արմինեն քաղցկեղով է տառապում, քիմիաթերապիայի համար նրան գումար է անհրաժեշտ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

  • 19-05-2016 19:23:03   | Հայաստան  |  Բարեգործություն



 
Փոքրիկ Արփինե Թովմասյանը Արմավիրի մարզից է, ծնվել է 2009 թվականի դեկտեմբերի 28-ին: 2014 թվականի նոյեմբեր ամսից  փոքրիկի մոտ նկատվել են առողջական խնդիրներ, հետազոտությունների արդյունքում պարզվել է,որ նրա երիկամներից մեկի վրա կա չարորակ գոյացություն: Քանաքեռի ուռուցքաբանական ինստիտուտում կատարվել է վիրահատություն և երեխայի մոտ հեռացվել է նաև երիկամը:
 
Հիվանդությունը կրկնվել է և փոքրիկը մայրիկի հետ այժմ բուժման կուրսը շարունակում է Մուրացանի անվան ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքում: Ընտանիքը սոցիալապես անաապահով է: Արփինեն պետք է անցնի ութ կուրս քիմիաթերապիա և ֆինանսական խնդիրների պատճառով ծնողները չեն կարողանում ձեռք բերել դեղորայքը, ամեն կուրսն արժե 500000 դրամ: Նրանք դիմում են հայրենակիցների աջակցությանը: Արփինեի տատիկի՝ Բերսաբ Հակոբյանի անունով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ բացվել է ընթացիկ հաշիվ.
220034372230000 ՀՀ դրամ
220034375463001 ԱՄՆ դոլար
SWIFT: AGCAAM22
Քարտային հաշիվ` 20034078844000 ՀՀ դրամ
Արփինեի մայրիկի՝ Մարգարիտա Մկրտչյանի հեռախոսահամարն է՝+37494 028 879, +37493 208 718:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն