Անցյալ տարի եռյակ որդիներ լույս աշխարհ բերած ընտանիքը ծանր վիճակում է հայտնվել․ նրանք մեր օգնության կարիքն ունեն


Անցյալ տարի եռյակ որդիներ լույս աշխարհ բերած ընտանիքը ծանր վիճակում է հայտնվել․ նրանք մեր օգնության կարիքն ունեն

  • 26-05-2016 14:02:15   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն

Լուսանկարում պատկերված այս հրաշք ընտանիքն ապրում է Տավուշի մարզի Ոսկևան գյուղում, նրանք արդեն ունեին մեկ որդի՝ Արարատը և անցյալ տարի ընտանիքը համալրվեց ևս եռյակ որդիներրով՝ Արամեն,Վաչեն, Վահեն: Ընտանիքը բազմանդամ է՝ութ հոգի,աշխատում է միայն ընտանիքի հայրը, իսկ սկեսույրը, ով նախկինում մանկավարժ էր, հիմա փոխարինում է հարսին՝ դպրոցում: Ապրելով սահմանագծում,արդեն իսկ սահմանապահ լինելով, այս մարդիկ մեծացնում են չորս զինվոր: Սակայն ընտանիքը ապրում է սոցիալապես ծանր պայմաններում՝ առաջնային խնդիր է կազմակերպել փոքրիկների սնունդը: 
 
Եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել Մնացականյանների ընտանիքին, կարող են զանգահարել նրանց՝ +37494 312 167 հեռախոսահամարով, կամ այցելել Տավուշի մարզ, գյուղ Ոսկևան։
Ընտանիքի մոր՝ Անժելա Մնացականյանի անունով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում բացվել են հաշվեհամարներ․
220152369504000 ՀՀ դրամ;
220151630211958 ԱՄՆ դոլար;
220151630096002 ԵՎՐՈ;
220151633611001 ՌԴ ռուբլի;
SWIFT:AGCAAM22։
Այս հրաշք փոքրիկները մեր վաղվա անդորրի պահապաններն են:
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն