Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը եւ Ընծայարանկը հայտարարել են 2016-2017 ուստարվա ընդունելություն


Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը եւ Ընծայարանկը հայտարարել են 2016-2017 ուստարվա ընդունելություն

  • 01-06-2016 12:55:02   | Իսրայել  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
2016-2017 ուստարվա ընդունելություն Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում եւ Ընծայարանում
 
Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարան եւ Ընծայարան կարող են դիմել 15 տարեկանը լրացած հայորդիներ, որոնք ունեն թերի միջնակարգ, միջնակարգ, եւ ավելի բարձր կրթություն: 
Դիմորդները Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան եւ Ընծայարան ընդունվելու համար հանձնում են քննություն - հացազրույց հետեւյալ առարկաններից.
1. Հայոց լեզու (գրավոր)
2. Հայ գրականություն (գրավոր)
3. Հայոց Պատմություն (գրավոր)
4. Երաժշտություն (երգեցողություն, երաժշտական ընդունակություն, ռիթմի զգացողություն)
Դիմումները եւ ներքոյիշյալ փաստաթղթերը ներկայացվում են Ժառանգավորաց Վարժարանի եւ Ընծայարանի տեսչի անունով.
 
1. Դիմում,
2. Թերի միջնակարգ, միջնակարգ կամ ավելի բարձր կրթության վկայական,
3. Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մկրտության վկայական,
4. Ինքնակենսագրություն և 2 լուսանկար,
5. Բնութագիր եկեղեցու հոգևոր հովվի կամ առաջնորդի կողմից,
6. Բնութագիր դպրոցի տնօրենից,
7. Ծնողների համաձայնագիր,
8. Զինվորական կցագրման վկայական,
9. Անձնագրի պատճեն:
 
Ուսանողի ճանապարհածախսը, սնունդը, հագուստը, բժշկական և ուսման ծախսերը ապահովում է Երուսաղեմի Հայոց Պատրարքությունը: 
Փաստաթղթերը անձամբ ներկայացնել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի քարտուղարություն:
Դիմումները ընդունվում են ամեն օր, բացի Կիրակիից, հունիս 1-ից մինչեւ հուլիս 30-ը, ժամը 10:00-16:00, (շաբաթ օրը մինչեւ ժամը 13:00): Հեռ. (010) 517-180, (010) 517-181
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play