Հայրենադարձված Ադրբեջանի քաղաքացուն տեղափոխել են հոգեբուժարան


Հայրենադարձված Ադրբեջանի քաղաքացուն տեղափոխել են հոգեբուժարան

  • 10-06-2016 17:55:06   | Ադրբեջան  |  Հասարակություն
Հայաստանի իշխանությունների կողմից հայրենիք վերադարձված՝ Ադրբեջանի քաղաքացուհուն տեղափոխել են հոգեբուժարան:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհետ կորած քաղաքացիների հարցերով պետհանձնաժողովը տարածել է տեղեկություն Հայաստանի տարածքն անցած Ադրբեջանի քաղաքացու մասին: «Հաշվի առնելով առողջական վիճակը՝ ազատ արձակվելուց հետո Ադրբեջանի քաղաքացի Գատիբա Ալեկպերովային տեղափոխել են Ղազախի շրջանի հոգեբուժարան, որտեղ նա հաշվառված է դիսպանսերում »,- ասվում է հաղորդագրության մեջ, գրում է haqqin.az-ը :
 
1977 թ. ծնված Գատիբա Ալեկպերովան մեծացել է բազմազավակ ընտանիքում, ունի 9 քույր եւ եղբայր: Նա տանից հեռացել էր 4 օր առաջ: Պարզվում է, որ կինը Գեդաբեյյան շրջանի Չիչլյակլի գյուղից է: Գատիբայի քույրը նաեւ տառապում է հոգեկան հիվանդությամբ: Նրա եղբայրը նույնպես հոգեկան հիվանդ է ու մահացել է Ղազախի հիվանդանոցում: Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով պետհանձնաժողովը, հայտնել էին, որ Հայաստանի տարածք անցած կինը հաշվառված է հոգեբուժարանում: Նաեւ պարզվել է, որ նա Կեդաբեքյան շրջան Արաբաչի գյուղի բնակիչ Գատիբա Իբրահիմ գըզը Ալեկպերովան է:
 
 
 
Մինչդեռ Հայաստանում կինը ներկայացել էր որպես Վալիեւա Զոհրա Վարդզար կըզը՝ 1977 թ. ծնված, Թովուզի շրջանի Յանըխլի գյուղի բնակիչ: Կինը Հայաստանի տարածք էր անցել հունիսի 7-ին:
Նոյյան տապան  -   Հասարակություն