Արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռը վայրէջք է կատարել Եգիպտոսում


Արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռը վայրէջք է կատարել Եգիպտոսում

  • 13-07-2016 11:31:21   | Եգիպտոս  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Solar Impulse 2, ինքնաթիռը, որի շարժիչները աշխատում են արևային մարտկոցներով, չորեքշաբթի շուրջերկրյա ճամփորդության շրջանակներում Իսպանիայից կատարած թռիչքից հետո վայրեջք է կատարել Կահիրեյում: 
 
Interfax.ru-ն, հղում կատարելով նախագծի կազմակերպիչներին՝ տեղեկացնում է, որ թռիչքի համար անհրաժեշտ է եղել երկու օր:
Կահիրեն շուրջերկրյա ճամփորդության նախավերջին կետն է: Եգիպտոսի մայրաքաղաքից Solar Impulse 2-ը կմեկնի Աբու-Դաբի, որտեղից 2015թվականի մարտին սկսվել էր ինքնաթիռի երթուղին: 
Տեղեկացնենք, որ նախագծի կազմակերպիչներն են երկու շվեյցարացի օդաչուներ Բերտրան Պիկարը և Անդրե Բորշբերգը: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play