«Զենքով մարդու հոգեբանությունն ուրիշ է».Գևորգ Տեր-Գաբրիելյան


«Զենքով մարդու հոգեբանությունն ուրիշ է».Գևորգ Տեր-Գաբրիելյան

  • 26-07-2016 17:38:14   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Ես չեմ հասկանում, թե վերջը ինչ կլինի. Tert.am-ի հետ զրույցում՝ վերլուծելով Խորենացի փողոցի վերջին զարգացումները, ասաց «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
 
«Ես տեսել եմ 1988-89 թվականները, երբ Դեմիրճյանի կառավարությունը թողեց գնաց, ես տեսել եմ 1996 թվականը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը գնաց, հիմա՝ այս իրադրությունում, ամեն ինչ հնարավոր է»,- ասաց նա:
 
Նա նշեց, որ ինքն  ընդհանրապես դեմ է ցանկացած  բռնության՝ ֆիզիկական կամ ոչ ֆիզիկական. «Բայց ես չեմ կարող ավելի մեղադրել  այդ զինված խմբին, քան մեղադրել այն համակարգային, քաղաքական բռնությանը, որը դրան նախորդել է, որի պատճառով դա տեղի է ունեցել»:
 
Խոսելով «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունների մասին՝ Գևորգ Տեր-Գաբրիելյանն ասաց. «Այստեղ կա բախտի հարց, որովհետև եթե կոնֆլիկտը չունենայինք, և 88-ից սկսած մենք այդ պատերազմը չունենայինք, զենքով մարդն այդպիսի՝ ֆիդայինի ստատուս ձեռք չէր բերի: Իսկ զենքով մարդու հոգեբանությունն ուրիշ է, անվախ: Նրա օրենքը ուրիշ է, նա գրված սահմանադրությանը նույն կերպ չի վերաբերում, ինչպես սովորական, խաղաղ մարդը»:
 
Գևորգ Գաբրիելյանը նկատեց, որ այս իրավիճակում ամեն ինչ չէ, որ վատ է, կարելի է նաև բավականին դասեր քաղել: «Մենք կարող ենք տեսնել, որ սահմանադրական փոփոխությունների հետ միասին ամբողջ գործընթացը, որ տեղի է ունենում, օրենքի գերակայությունը փոքրացնելու ջանքերն են, բայց շնորհիվ ժողովրդի առողջ հոգեբանության դա չի հաջողվում»,- ասաց նա:
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play