Իշխանությունը գնում է հյուծման. Հայկ Ա. Մարտիրոսյան (Տեսանյութ)


Իշխանությունը գնում է հյուծման. Հայկ Ա. Մարտիրոսյան (Տեսանյութ)

  • 29-07-2016 17:04:29   | Հայաստան  |  Հարցազրույցներ



Իշխանությունը տանում է հաղթանակ, սակայն տանում է պյուռոսյան հաղթանակ. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը՝ նկատի ունենալով երևանյան այս վերջին զարգացումները:
 
«Սա իշխանության համար լինելու է կարճատև հաղթանակ՝ հաղթանակ այս պահին, որը հետագայում վերածվելու է ինքնապարտության»,- ասաց նա:
 
Քաղաքագետի խոսքով՝ իշխանությունը կտրված է իրականությունից և չի գիտակցում, որ ռեպրեսիվ մեքենան գործի դնելով՝ ավելի է մեծացնում լարումը. «Ցավոք սրտի, չկա այն գիտակցումը, որ լարման մեծացումը անպայմանորեն հասարակական հետադարձ ուժ է ունենալու»:
 
Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ՝ իշխանության մեջ կա այն մտայնությունը, որ եթե այսպես չվարվեն, ապա հնարավոր է՝ զինված գործողությունները կրկնվեն. «Սա շատ սխալ մտայնություն է, որովհետև այսպես վարվելու դեպքում հրապարակ կգան այլ ազատամարտիկներ, որոնք կանեն այլ գործողություններ»:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ