30 հավակնորդ ստացել է հավաստագիր


30 հավակնորդ ստացել է հավաստագիր

  • 12-08-2016 17:33:42   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը ՄԿՈՒ ոլորտում հավաստագրման քննություններն հաջողությամբ հանձնած 30 հավակնորդի հանձնել է նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր:
 
 
Շնորհավորելով հավաստագրված  հավակնորդներին՝ նախարարի տեղակալը նրանց մաղթել է նպատակային գործունեություն կրթություն ոլորտում. "Մեր պետության և սերնդի հետագա ճակատագիրը կախված է պետական մտածողություն ունեցող ղեկավարներից, այդ թվում նաև կրթական հաստատությունների տնօրեններից: Կառավարման գործը հատկապես կրթության ոլորտում բարդ է, պատասխանատու և լի բազմաթիվ խնդիրներով: Իմ հորդորն է, որ դուք երբեք չընկճվեք՝ վստահ լինելով, որ ձեր կատարած գործը պետական կարևորություն ունի",- իր խոսքում նշել է  Մ. Մկրտչյանը : 
Նշենք, որ տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագիրն ուժի մեջ է հինգ տարի ժամկետով, հետևաբար հավաստագիր ստացած տնօրենների հավակնորդներն իրավունք են ստանում  առաջիկա հինգ տարիներին մասնակցել ՄԿՈՒ ոլորտում առկա տնօրենների թափուր տեղերի մրցույթներին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ