Հաստատվել են բակալավրի հեռակա ուսուցման ընդունելության տեղերը


Հաստատվել են բակալավրի հեռակա ուսուցման ընդունելության տեղերը

  • 16-08-2016 16:31:03   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրով 2016/2017  ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության տեղերը՝  ըստ բուհերի եվ մասնագիտությունների: 
 
 Համաձայն հրամանի՝  պետական բուհերին հատկացվել է 8048 հեռակա ուսուցման տեղ, այդ թվում 634 տեղ բանակից զորացրվածների համար: 
Միաժամանակ  բարձրագույն ուսումնական հաստատություններին հանձնարավել է ուսման վարձի չափը սահմանել առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play