«Ազգը չի կարող փրկվել, եթե դավաճանությունը ներսից է».Իրավունքների Պաշտպանության Հայկական Կոմիտե


«Ազգը չի կարող փրկվել, եթե դավաճանությունը ներսից է».Իրավունքների Պաշտպանության Հայկական Կոմիտե

  • 17-08-2016 15:33:21   | Հայաստան  |  Իրավունք
 
Անցյալը նախաբան է. ազգը չի կարող փրկվել, եթե դավաճանությունը ներսից է:
 
Ազգը կարող է վերապրել իր հիմարներին և անգամ փառասերներին, սակայն այն չի կարող փրկվել, եթե դավաճանությունը ներսից է:
 
«Դարպասների առջև գտնվող թշնամին պակաս ահարկու է, քանզի հայտնի է և բացեիբաց է կրում իր դրոշը: Բայց դարպասներից ներս գտնվող դավաճանը ազատորեն շրջում է, նրա նենգ շշունջը խշխշում է բոլոր ծառուղիներում և հասնում անգամ մինչև կառավարության դահլիճ: Ոչ ոք դավաճանի մեջ չի տեսնում դավաճանին. նա խոսում է իր զոհերի լեզվով, կրում է նրանց դիմակը և բերում նրանց փաստարկները, դիմում մարդկանց սրտի խորքում եղած ստորությանը:  Նա փթթացնում է ազգի հոգին, նա գործում է գաղտնի և անհայտ՝ գիշերները խաթարելով քաղաքի սյուները, նա վարակում է քաղաքական մարմինն այնպես, որ այն այլևս չի կարողանում դիմադրել» (Մարկուս Տուլիուս Ցիցերոն, Հռոմեական Սենատ, մ.թ.ա 45 թ.):
 
Քաղաքացիական իրավունքների մահվան մռայլ սգաղողանջը գնալով ուժեղանում է մեր հայրենիքում՝ սարսափելիորեն անդադրում Հանրապետության ներսից և կամովին աննկատ նրա սահմաններից դուրս: Վերջին մի քանի օրերի ընթացքում հայ տղամարդիկ և կանայք պարզապես անհետացել են բանտերում՝ թողնելով երեխաներին ծնողազուրկ, ամուսիններին՝ անօգնական: Ասես ոստիկանական մարմինների կողմից օրերով իրականացված ծեծը և անհմաչափ ուժի կիրառումը բավարար չէին, հիմա էլ Հայաստանի քաղաքացիները ականատեսն են լինում անօրինական կալանքներին:
 
Իրավունքների Պաշտպանության Հայկական Կոմիտեն դատապարտում է նախնական կալանքների շարունակական կիրառումը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, ովքեր մասնակցել էին Հանրապետությունում իշխող վարչակարգի դեմ բողոքներին: Արյունը դեռ չչորացած, ընդամենը քսանհինգ տարի առաջ բռնատիրությունից ազատագրված նույն փողոցների վրա, այսօրվա իշխանությունները ախորժակ են ձեռք բերել ոտնակոխ անելու այն բոլոր իրավունքները, որոնք պաշտպանում են քաղաքացիներին ապօրինի նախնական կալանքներից: Դրանով նրանք կրկին խոչընդոտում են երկրում քաղաքացիական և մարդու իրավունքների պաշտպանությունը և նոր մեխ են մխրճում օրենքի գերակայության դագաղի մեջ:
 
Նախնական կալանքի կանոնները շատ պարզ են:Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինեվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք …ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք» (շեշտադրումն ավելացված է):
 
Սույն նորմն իր արտացուլումն է գտել նաև «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, որի 9-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով՝ « Քրեական մեղադրանքով ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր անձ …ունի ողջամիտ ժամկետում դատական քննության կամ ազատ արձակվելու իրավունք» (շեշտադրումն ավելացված է):
 
Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան 2002 թ.-ին: Այն միացել է Քաղացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին 1993 թ.-ին: Ճակատագրի հեգնանքով, իշխանությունների կողմից մի քանի ամիս առաջ քվեների կեղծիքներով և բազմակի այլ ընտրակեղծարարություններով քաղաքացիներին պարտադրված սահմանադրության 6-րդ հոդվածը հստակ ամրագրում է վերոնշյալ բոլոր միջազգային իրավունքները հանրապետության մայր օրենքում:
 
Նախնական կալանքի որոշումը կայացվում է միայն որոշակի հանգամանքների առկայության դեպքում և միայն իշխանությունների կողմից որոշ հստակ գործոնների մատնանշումից հետո: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ մեղադրյալի նկատմամբ նախնական կալանք կիրառելիս պետք է հաշվի առնել մեղադրյալի կողմից հասարակության նկատմամբ էական սպառնալիքների առկայությունը և նրա փախուստի դիմելու ռիսկերը (Պունցելտն ընդդեմ Չեխիայի Հանրապետության (31315/96) [2000] ՄԻԵԴ 169 (25 Ապրիլ 2000) §73-76): Մեկ այլ գործի առնչությամբ դատարանը ընդգծել է, որ իշխանությունները վարույթը պետք է իրականացնեն «հատուկ ջանասիրությամբ», երբ մեղադրյալը գտնվում է նախնական կալանքի տակ(Վ. ընդդեմ Շվեյցարիայի (14379/88 [1993] ՄԻԵԴ 1 (26 հունվարի 1993 թ.§30):
 
Շարունակական ազատազրկումը, հետևաբար, պահանջում է, որպեսզի իշխանությունները փաստացի մատնանշեն. «Հիմնավոր կասկածների ողջամտությունը, համաձայն որոնց ձերբակալված անձի գործած հանցագործությունը պարտադիր ձերբակալության համար բավարար պայման է, սակայն որոշ ժամանակ լրանալուն պես, այն այլևս բավարար չէ. դատարանը պարտավոր է պարզել, թե արդյոք դատական մարմինների կողմից ներկայացված մյուս հիմքերը բավարար են մեղադրյալի հետագա ազատազրկման համար» (Ասսենովը և այլք ընդդեմ Բուլղարիայի (24760/84) [1998] ՄԻԵԴ 98 (28 հոկտեմբերի 1998 թ.) §154 (շեշտադրումն ավելացված է): Այդ կանոնը իր լավագույն արտացոլումն է գտել ամերիկյան նախադեպային իրավունքում: Մասնավորապես՝ այդ կանոնի համաձայն՝մեղադրյալի ազատազրկումը շարունակելու համար կառավարությունը պետք է իրական ապացույցներ ներկայացնի, համաձայն որոնց մեղադրյալը կարող է «փախուստի դիմել» և/ կամ «վտանգ է ներկայացնում հասարակությանը»:
 
Քաղաքակիրթ հասարակությունների ունիվերսալ նախադեպային իրավագիտության լույսի ներքո, վարչախմբի կողմից նախնական կալանքի մասին օրենքի անտեսումը պարզապես սարսափելի է: Եթե լինենք հստակ, ապա վերջին շաբաթների ընթացքում վարչախմբի կողմից բերման ենթարկված անձանց նախնական կալանքի տակ պահելու և հետագա ազատազրկման համար որևիցե բավարար, առավել ևս որևէ համոզիչ ապացույց չկա:
 
Ցինիկները կասեն, որ մենք փորձում ենք օրենք ներարկել քաղաքական իրողությունների աշխարհ: Ինչևէ, մինչ քաղաքացիական հասարակությունը շարունակում է ապշած մնալ օրենքի գերակայության անտեսումով, քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ ընդունելով իշխանավորին, չես կարող ձևանալ անմեղ, քանի դեռ նա իշխում է: Հստակ լինելու համար հարկ է նշել, որ անգամ քաղաքականության մեջ ավազում պետք է լինի մի գիծ: Այս համատեքստում մարդու և քաղաքացու իրավունքների ոտնահարումը կարող է շատ լավ հիմք հանդիսանալ այն բանի, թե որտեղ պետք է այդ գիծն անցկացվի:
 
 
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք