Մանրամասներ խորհրդային կենսաբանական զենքի մասին


Մանրամասներ խորհրդային կենսաբանական զենքի մասին

  • 17-08-2016 18:18:53   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ամերիկացի գիտնականներին հաջողվել է 1979 թվականին Խորհրդային միության Սվերդլովսկ քաղաքում գաղտնի լաբորատորիայից սպորերի արտահոսքի հետևանքով բռնկված համաճարակի երկու զոհերի մարմնից սիբիրյան խոցի հարուցիչի ԴՆԹ դուրս բերել: Նրանք կարողացել են վերծանել միկրոբի գենոմը և մանրամասներ իմանալ խորհրդային կենսաբանական զենքի մասին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով bioRxiv-ին:

 

Բնական պայմաններում մարդկանց շրջանում սիբիրյան խոցի համաճարակի ծագման հավանականությունը նվազագույն է, սակայն դրա հարուցիչը սպորեր է արտադրում, որոնցում միկրոբները կարող են հողում տասնյակ տարիներ գոյատևել: Տրիլիոնավոր սպորերից հնարավոր է կենսաբանական զենք ստանալ և օգտագործել մարդկանց կուտակումների դեմ: Վարակը հարյուրավոր մարդկանց կսպանի մինչև իշխանությունները կհասկանան աղետի պատճառը:

 

ԽՍՀՄ-ը 1972 թվականին ստորագրել է կենսաբանական զենքի մշակումն ու պահպանումն արգելող կոնվենցիան, սակայն գաղտնի ծրագրերը չի դադարեցրել: 1979 թվականի միջադեպն իշխանությունները կապում էին վարակված տավարի մսի հետ, սակայն 1992 թվականին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը թույլ է տվել ամերիկացի գիտնականներին ուսումնասիրել հիվանդության բռնկումը: Հետազոտողները եզրակացության են եկել, որ պատճառը սիբիրյան խոցի սպորերի ամպի արտանետումն էր մթնոլորտ №19 ռազմական ավանի ռազմակենսաբանական լաբորատորիայից:

 

Այժմ էլ գիտնականների մեկ այլ խումբ կարողացել է զոհերի մնացորդներից դուրս բերել հարցուցիչի ԴՆԹ-ն: Պարզվել է, որ խորհրդային զինվորականները չեն փորձել ձևափոխպել բակտերիայի գենոմը՝ հակաբիոտիկների և պատվաստանյութի նկատմամբ ավելի կայուն դարձնելու համար: Ըստ երեւույթին, նրանք պայքարել են լաբորատոր պայմաններում բակտերիաների աճեցման ժամանակ անխուսափելի էվոլյուցիան կանգնեցնելու դեմ: 

lragir.am

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play