Հազարավոր մարդիկ վայելել են Չինաստանում կառուցված ամենամեծ ապակե կամրջից բացվող տեսարանները


Հազարավոր մարդիկ վայելել են Չինաստանում կառուցված ամենամեծ ապակե կամրջից բացվող տեսարանները

  • 22-08-2016 17:07:39   | Չինաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Չինաստանում շուրջ 8 հազար զբոսաշրջիկներ կարողացել են քայլել և լուսանկարվել ամենամեծ ապակե կամրջի վրայով: korrespondent.net-ի փոխանցմամբ` Չժանցզյացզե զբոսայգում գտնվող կամրջի ղեկավարները նշել են, որ հենց այդպիսին է կամրջի օրեկան այցելությունը: 
 
Կամրջի հաջողությամբ իրականացված փորձարկումից հետո, այն վերջապես բացվել է մարդկանց զանգվածային այցելությունների համար: Մարդկանց մեծ հոսք է ժամանել կամրջի գտնվելու վայր սեփական աչքերով տեսնելու և լուսանկարվելու հսկայական ապակյա կառույցի հետ, որն օդում կախված է 300 մետր բարձրության վրա: 
Չժանցզյացզեյում գտնվող Գրանդ-Քանոն կամուրջը, որն ունի 430 մետր երկարություն և 6 մետր լայնություն, նախագծվել և կառուցվել է իսրայելցի ճարտարապետ Հաիմ Դոթանի կողմից: Ներկայումս ապակյա այդ կառույցն իր մասշտաբներով աշխարհում նմանակը չունի:  
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ