Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին բաշխվում են 2016-2017 ուստարվա դասագրքերը


Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին բաշխվում են 2016-2017 ուստարվա դասագրքերը

  • 22-08-2016 17:39:26   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հետևել է 2016-2017 ուստարվա դասագրքերի բաշխման  գործընթացին:  Դասագրքերի շրջանառու հիմնադրամից և ՀՀ ԿԳ նախարարության տպագրած դասագրքերը կենտրոնացվում  են Երևանի քաղաքապետարանի ենթակայության Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցում, որտեղից էլ զուգահեռաբար բաշխվում են քաղաքապետարանի ենթակայության մյուս կրթօջախներին:
 
Նախապես ներկայացված հայտերի հիման վրա համապատասխան քանակի դասագրքերը տրամադրվում են դպրոցների գրադարանավարներին`մինչև սեպտեմբերի 1-ը  արդեն տեղերում դրանք բաժանելու համար: Այսօր դասագրքերը բաշխվելու են Կենտրոն վարչական շրջանի դպրոցներին: Ի դեպ, առաջինից չորրորդ դասարանցիներին դասագրքերը կտրամադրվեն անվճար, ընդ որում, առաջին դասարանցիներին` ինչպես միշտ՝ նվիրատվության կարգով: Դասագրքերի շրջանառու հիմնադրամի տրամադրած դասագրքերը վճարովի են, գնացուցակներն էլ փակցված են դպրոցներում` տեսանելի վայրոււմ: Դասագրքերից բացի ստացվել է նաև ուսումնաօժանդակ գրականություն, որը նույնպես բաշխվում է դպրոցներին: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ